կարևոր
904 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-20 15:28
Քաղաքական

Ադրբեջան-Հայաստան. Սյունիքում «Թրամփի ճանապարհը» պարուրված է ասեկոսեների եւ թերացումների խիտ մառախուղով

Ադրբեջան-Հայաստան. Սյունիքում «Թրամփի ճանապարհը» պարուրված է ասեկոսեների եւ թերացումների խիտ մառախուղով
Թվում է, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Թրամփի «խաղաղապահ» հույսերը մի փոքր վաղաժամ էին, թեկուզ այն պատճառով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում շքեղորեն ներկայացված պայմանավորվածությունները կողմերի կողմից մեկնաբանվում են բոլորովին այլ կերպ: Եթե Բաքվում, ինչպես եւ նախկինում, խոսում են արտատարածքային «ալիեւի անվան Զանգեզուրի միջանցքի» մասին, որով բեռների անարգել անցում է կատարվում Ադրբեջանի հիմնական տարածքի, Նախիջեւանի ինքնավարության եւ Թուրքիայի միջեւ, ապա Հայաստանի վարչապետը միանգամայն այլ բանի մասին է խոսում. «օբյեկտիվ իրականությունն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում եւս մեկ անգամ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավասությունն ու սահմանների անձեռնմխելիությունը:Դրանից հետեւում է, որ Հայաստանի տարածքով կարող են անցկացվել հաղորդակցության այնպիսի ուղիներ, որոնց վերաբերյալ որոշում է կայացնում ՀՀ-ը եւ որոնց վերաբերյալ պայմանավորվածոթյուններ են ձեռք բերվել»:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` իր ստորագրությամբ փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի տարածքում լինելու է TRIPP կոչվող ենթակառուցվածք: Սեպտեմբերի 9-ին Ադրբեջան են ժամանել ԱՄՆ հավաստագրված առեւտրային առաքելության ներկայացուցիչները, որոնք ժամանել են այսպես կոչված միջին միջանցքով համագործակցության ընդլայնման քննարկման նպատակով: Պատվիրակությանն ընդունել են Ադրբեջանի արտաքին գործերի եւ Էկոնոմիկայի նախարարներները։Կողմերը քննարկել են առեւտրային եւ էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացիան, ինչպես նաեւ Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ տնտեսական կապերի ամրապնդման հեռանկարները: Հյուրերը նշել են «Ադրբեջանի բազմամյա ջանքերը` միջին միջանցքը վերակենդանացնելու եւ շահագործման հանձնելու ուղղությամբ՝ ներառյալ այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթուղին, Բաքվի միջազգային ծովային առեւտրային նավահանգիստը եւ Ալյատայի ազատ տնտեսական գոտին»:Բաքվում ամերիկյան ընկերություններին հրավիրել են ակտիվորեն օգտվել երկրի բարենպաստ ներդրումային մթնոլորտից եւ մասնակցել տրանսպորտի, էներգետիկայի եւ լոգիտիկայի ոլորտներում համատեղ նախագծերին: Ադրբեջանից ամերիկացիները ուղեւորվել են Հայաստան, որտեղ, ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի, քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ճանապարհների, երկաթուղյին գծերի, անցակետերի եւ լոգիստիկ հանգույցների արդիականացումը, ինչը պետք է արագացնի ապրանքների տեղաշարժը, բարելավի տարածաշրջանների կապը եւ նոր հնարավորություններ ստեղծի բիզնեսի համար:

Հազիվ թե պատահական է, որ ամերիկացիների այցը կովկասյան երկու երկրներ ժամանակի առումով համընկել է Բաքու – Երեւան – Անկարա «եռանկյունում» սահմանների եւ տրանսպորտային ենթակառուցվածքների հարցերով շփումների ակտիվացման հետ: Հայտնի է՝անցած շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջնի պատվիրակությունները` փոխվարչապետներ Շահին Մուստաֆաեւի եւ մհեր գրիգորյանի գլխավորությամբ, աշխատանքային այցեր են փոխանակել`քննարկելով սահմանազատման, ականազերծման, ինչպես նաեւ տարածաշրջանում գործողությունների համաժամացման համար անհրաժեշտ օբյեկտների վերականգնման եւ կառուցման հարցերը: Շատ են խոսակցությունները նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի` երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ ռուբեն ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի` Ալիջան-Մարգարա սահմանային անցման հատվածում կայանալիք հանդիպման շուրջ:  ռուբինյանը հայտարարել է՝ «հայկական կողմից ձգձգման որեւէ խնդիր չկա, մենք պատրաստ ենք սահմանների բացմանը եւ դիվանագիտական հարաբրությունների հաստատմանը արդեն վաղը»:

Այս ամենը կարծես փորձ լինի ձեռնամուխ լինել օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք հիմնականում թաքնված են լայն հասարակայնությունից: «Խազար վեստնիկ» տելեգրամյան ալիքի հեղինակ Իլգար Վելիզադեն նշում է․ «ամենայն հավանականությամբ Վաշինգտոնը «ձգտում է գործնական պայմանավովածությունների հասնել արդեն մոտ ժամանակներս, հնարավոր է` մինչեւ տարեվերջ»: «Երեւանյան դիտորդն» իր հերթին ուշադրությունը կենտրոնացնում է վիճահարույց հարցերի վրա, այդ թվում` երկաթուղային գծի վարձակալության (ամերիկացիները պնդում են, Նիկոլ Փաշինյանը փորձում է խույս տալ) եւ ավտոմոբիլային ճանապարհի հնարավոր գործունեության վրա: «Բաքուն կտրականապես դեմ է հայկական ծառայությւնների ուժերի կողմից ստուգումներին: Միակ բանը, որին գնում են ադրբեջանցիները, հայերին ստուգումների նյութերի տրամադրումն է, որոնք արվել են Ադրբեջանի կողմից: Հայաստանի դիրքորոշումն է` ճանապարհը ամուր ցանկապատել, որպեսզի այս եզրագծում լինի այն ամենը, ինչ անհրաժեշտ է վարորդների եւ ուղեւորների համար` բենզալցակայաններից մինչեւ սրճարաններ: Եվ այստեղ սպասարկումը, հավանաբար, կտան ամերիկացիներին»: Բացի այդ, «ԱՄՆ-ն պահանջում է մաքսային եւ սահմանային փաստաթղթերի ամբողջական փոխանցում իր սոֆթ: Հայաստանը գրեթե անցել է դրան, Ադրբեջանը չի այրվում ցանկությամբ: Վիճահարույց քաղաքական հարցերից բացի, առեւտրային հարցերը նույնպես խառնաշփոթի մեջ են:Ամերիկացիներն իրենց ծառայությունների դիմաց Ադրբեջանից ոչ ազնիվ գումարներ են պահանջում, վերջինս, իր հերթին, ընդհանրապես չի ցանկանում վճարել Հայաստանի տարանցման համար եւ այլն»։ Հայաստանի քաղաքացիների մոտ 48 տոկոսը բացասաբար է վերաբերվում վաշինգտոնյան պայմանավորվածւթյուններին, վկայում են MPG/Gallup International Acsociation-ի անցկացրած վերջին հարցման տվյալները: Այսպիսով, չլուծված հարցերն առայժմ շատ ավելի շատ են, քան հնարավոր պատասխանները, ինչի մասին նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը․ «Պետք է հետեւել, թե ինչպես այն կաշխատի, քանի որ բոլոր հիացական արձագանքները, որոնք հնչեցին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին, այդ բացականչությունները հետո փոխարինվեցին թերահավատ գնահատականներով, երբ հրապարակվեցփաստաթուղթը։ Եվ, պարզվում է, այնտեղ ամեն ինչ համաձայնեցված չէ»:

Ավելին, հիմքեր կան ենթադրելու, որ Բաքուն եւ Երեւանը Սպիտակ տան հետ իրենց երկխոսության մեջ, մեղմ ասած, կիսվել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ձեռք բերված մշակումներով, որը, նկատելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նշել է․ «եթե գործընկերները դիմեն մեզ, եւ մենք ինչ-որ կերպ կարողանանք օգտակար լինել, իսկ մենք կարող ենք օգտակար լինել, ապա մենք, իհարկե, հաճույքով կշարունակենք այդ աշխատանքը»:Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ աշխատանքային խումբն ավարտել է Հարավային Կովկասի տարածքում հաղորդակցությունների ապաշրջափակման համար անհրաժեշտ բոլոր լուծումների ձեւակերպումը, այժմ կողմերի միջեւ բանակցւթյունները շարունակվում են երկկողմ շփումների ձեւաչափով, Արեւելյան տնտեսական համաժողովի ընթացքում հայտնել է Օվերչուկը. «Մենք պարբերաբար կարծիքներ եւ տեղեկություններ ենք փոխանակում առկա իրավիճակի վերաբերյալ: Խմբի համանխագահները միաժամանակ հանդիսանում են միջկառավարական հանձնաժողովների իմ գործընկերները, ուստի մեր կապը մնում է ակտիվ։ Խումբը տքնաջան աշխատանք էր տանում` ուշադրություն դարձնելով Կովկասի ապաշրջափակման ամենափոքր մանրամասներին եւ տարբեր ասպեկտներին:  Բոլոր հարցերը մանրակրկիտ մշակվել են, եւ ձեւակերպվել են հետագա քայլերը որոշող լուծումներ»:

Ենթադրվում է` հազիվ թե այդ հետագա քայլերը հնարավոր լինեն Թրամփի վարչակազմի «հովանու ներքո», որը հազիվ թե կարողանա Կովկասը քարտեզի վրա ցույց տալ եւ Հայաստանը շփոթում է Ալբանիայի հետ: Օվերչուկի խոսքով՝ մտավախություն կա, որ արտատարածաշրջանային խաղացողների ներկայությունը կխախտի հավասարակշռությունն «այս փխրուն տարածաշրջանում»: Ըստ այդմ՝ Բաքվին եւ Երեւանին ավելի նպատակահարմար կլիներ հետեւել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի 2020-2022թթ.եռակողմ պայմանվորվածությունների համալիրի հիման վրա երկկողմ հարաբերությունների կարգավորման պլանին՝ ներառյալ ռուսական (կամ բարեկամական) հարթակում խաղաղության պայմանագրի ստորագրումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Սյունիքի մարզում եւ այլ հատվածներում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ քայլեր ձեռնարկելը:

 

Անդրեյ Արեշեւ

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի