կարևոր
433 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-15 12:28
Հասարակություն

«Գլուխը պատովն ա տալիս Փաշինյանը, էդ ինքն ա լավ ապրում, չաղացել ա, թող մի քիչ էլ ժողովրդի մասին մտածի»․ հարցում

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 0․8%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 5.1%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 5․5%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 0.8%-ով։

Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 3.5%-ով։

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 4․6%-ով։

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0.1%-ով։

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 1․2%-ով։

Կրթության գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 7.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 1.8%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0.4%-ով։

Սննդամթերքի գներ: 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9% գնաճ, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ: 

2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում բրնձի գինն աճել է 0.7%-ով, հաճարինը՝ 1.5%-ով, լոբունը՝ 2.1%-ով, հացինը՝ 5.1%-ով, ոլոռինը՝ 7.8%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.3%, 0.6%, 0.5% և 0.8%-ով: Թռչնամսի գինը 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ աճել է 1.5%-ով, տավարի և խոզի մսերինը՝ 2.5% և 10.3%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.8%, 0.5% և 2.7%-ով:

2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ մածունի գինն աճել է 0.2%-ով, պանրինը՝ 1.6%-ով, հրուշակեղենինը՝ 2.2%-ով, կարագինը՝ 12.8%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.5%, 1.3%, 0.7% և 1.3%-ով: Արևածաղկի բուսական յուղի գինը 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ աճել է 16.8%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 1.2%-ով: 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 9.7%-ով, սուրճինը՝ 13.5%-ով, կակաոյինը՝ 22.5%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.7%, 0.6% և 2.5%-ով:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում աճել են 4.2% և 8.2%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.3% և 0.1%-ով: 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ ձվի գինը նվազել է 5.8%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 2.8% գնաճ: Հնդկացորենի և բլղուրի գները 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ նվազել են 2.7% և 3.0%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գրանցվել է 1.2% և 1.5% գնաճ: Միաժամանակ, թեյի գինը 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ աճել է 1.9%-ով, գառան մսինը՝ 3.8%-ով, ալյուրի 7.2%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գրանցվել է 0.4%, 0.7% և 0.9% գնանկում: 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թարմ կաթի, մարգարինի և շոկոլադի՝ 1.7%, 1.8% և 9.4% գնաճ, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.3%, 0.5% և 0.6% գնանկում:

«Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ աճել է 22.6%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գրանցվել է 1.2% գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 7.5%, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 1.3% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 3.6%, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 5.8% գնանկում:

2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ մրգի ապրանքախմբում գներն աճել են 11.6%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 1.1%-ով, իսկ 2025թ. հուլիսի համեմատ՝ 0.4%-ով:

Yerkir.am-ի նկարահանող խումբը քաղաքացիներին է ներկայացրել տվյալ վիճակագրությունն ու հետաքրքրվել, թե որքանով են այս թանկացումներն անդրադառնում իրենց կյանքի որակի վրա։

Մանրամասն՝ տեսանյութում։