|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Եմենի առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ մայրաքաղաք Սանայի և ալ-Ջաուֆի նահանգի վրա իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորվել է 131 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացիական պաշտպանության խմբերը շարունակում են որոնողա-փրկակարարական աշխատանքները թիրախավորված թաղամասերում։
Եմենի հութիները հայտարարել են, որ իսրայելական այս ագրեսիան անպատիժ չի մնալու։
Իսրայելական ուժերը սեպտեմբերի 10-ի կեսօրին հարձակում են իրականացրել մայրաքաղաք Սանայի բնակելի թաղամասերի, քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող բժշկական հաստատության և ալ-Ջաուֆի շրջանի կառավարական շենքի ուղղությամբ։