|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) ամերիկյան Google կորպորացիային 2.95 միլիարդ եվրո տուգանք է նշանակել՝ առցանց գովազդի ոլորտում մրցակցային կանոնները խախտելու համար: Բրյուսելի տվյալներով՝ ընկերությունը տարիներ շարունակ, սկսած 2014 թվականից, իր ծառայություններն օգտագործել է ի վնաս մրցակիցների, ինչը Եվրոպական Միության գործունեության մասին պայմանագրի 102-րդ հոդվածի խախտում է:
Հետաքննությունը պարզել է, որ Google-ը առավելություն է տվել սեփական արտադրանքին՝ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելով: Google-ը միաժամանակ տեղադրում է գովազդներ, հանդես է գալիս որպես միջնորդ գովազդատուների և առցանց հարթակների սեփականատերերի միջև, ինչպես նաև կառավարում է սեփական գովազդային շուկան: Բրյուսելը պահանջել է, որ ընկերությունը դադարեցնի ինքնասպասարկման գործելակերպը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի կողմից ամերիկյան Google ընկերությանը 2.95 միլիարդ եվրո տուգանելն անվանել է «անարդար» և սպառնացել է Եվրամիությանը պատասխան միջոցներով։
«ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի այս գործելակերպը ամերիկյան ընկերությունների դեմ», – գրել է նա իր «Truth Social» սոցցանցում՝ Google-ից բացի հիշատակելով նաև Apple-ին, որը նույնպես բազմիցս տուգանվել է ԵՄ կարգավորող մարմինների կողմից։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Բրյուսելը սպառնում է ԱՄՆ աշխատատեղերին և ներդրումներին ամերիկյան ընկերությունների նկատմամբ իր «խտրական գործողություններով»։