կարևոր
1822 դիտում, 4 ժամ առաջ - 2025-09-04 15:32
Աշխարհ

Ձնհա՞լ, թե՞ էսկալացիա. ո՞ւր են գնում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Ձնհա՞լ, թե՞ էսկալացիա. ո՞ւր են գնում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները
Պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքական նախանձելի հաջողությունների ֆոնին, որը Թրամփի միջնորդությամբ կարողացավ վերջապես հասնել Հայաստանի հարավով Զանգեզուրի միջանցքի բացմանը, ռուսական մեդիա դաշտը շարունակում է «ինքնամաքրվել» Ադրբեջանի խանդավառ երկրպագուներից:

Խորհրդանշական կերպարներից առաջինը, որն ազատվել է ՏԱՍՍ-ի ղեկավարության բարձր պաշտոնից, ծնունդով Բաքվից Միխայիլ Գուսմանն է՝ ՈՒՀԱ-ից այդ նույն Յուլիա Սոլոմոնովիչայիի կրտսեր եղբայրը։ Ռուսատանի առաջատար լրատվական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնից նրան ազատելու մասին հրամանագիրը, որտեղ Գուսմանն աշխատում էր 1999ից, ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:Ի գիտություն, Միխայիլ Գուսմանը եղել է «իշխանության բանաձեւը» հեռուստաշարի հեղինակ եւ վարող, 2001ին Պուտինի կողմից արժանացել է մշակույթի վաստակավոր աշխատողի կոչման, 2018 ին՝ վաստակավոր լրարգողի կոչման, ինչպես նաեւ հանդիսանում է «Բարեկամության», «Պատվո», «Հայրենիքին մատուցած ծառայությոնների համար» 3-րդ եւ 4-րդ աստիճանի շքանշանների ասպետ, Ալեքսանդր Նեւսկիի, ունի նախագահի, կառավարության եւ մշակույթի նախրարի շնորհակալագրեր, տարբեր արտասահմանյան պարգեւներ, այդ թվում՝ ադրբեջանական «փառք», «բարեկամություն» եւ «պատիվ» շքանշաններ:Այդ հրաժարականի պատճառները պաշտոնապես չեն պարզաբանվում, սակայն դրան նախորդել են Ալիեւի արտաքին քաղաքականության մասին Գուսմանի բավական հաճոյախոսական հայտարությունները, որոնք նա անզգուշորեն արել է հարցի տեսքով՝ Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների անսպասելի վատթարացման ֆոնին: «Այսօր Ադրբեջանը, իմ կարծիքով, վարում է միանգամայն յուրահատուկ արտաքին քաղաքականություն։ Եվ ես նույնիսկ չգիտեմ, թե որ այլ պետության հետ կարելի է համեմատել։ ( ... ) Դրա մեջ կա մի երեւույթ, որն աշխարհում ոչ բոլորն են հասկանում, եւ աշխարհում ոչ բոլորն են դա գնահատում, ինձ թվում է, ըստ արժանվույն: Այս առումով ես մի պարզ հարց ունեմ. Ես հասկանում եմ, որ ձեզ հարցնելը, թե ինչպես եք դա անում, նման է վիրտուոզ ջութակահարին հարցնելուն, թե ինչպես է նա ջութակ նվագում:Նա կպատասխանի՝ «Ես վերցնում եմ ջութակը, աղեղը եւ նվագում»:

Բառացիորեն նախօրեին անախորժություններ են առաջացել նաեւ մեկ այլ հայտնի ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովի (ՌԴ-ում ճանաչվել է օտարերկրյա գործակալ) մոտ, ով բացահայտ հիացած էր պաշտոնական Բաքվի հաջողություններով։ Ահա, օրինակ, Շուշիի 3րդ մեդիաֆորումի հարթակում ադրբեջանական ԶԼՄ-ներին տրված նրա մեկնաբանությունը: «3րդ Շուշի գլոբալ մեդիաֆորումը բացառիկ հնարավրություն է լսելու Ալիեւի կարծիքը եւ շփվելու աշխարհի բազմաթիվ երկրների գործըներների հետ: Իլհամ Հեյդարովիչը, անկասկած, մեր ժամանակների ամենափորձառու առաջնորդներից մեկն է։ Նա գլխավորում է հաղթող երկիրը: Աշխարհում շատ չեն այն պետությունները, որոնք հաղթել են պատերազմում, ամբողջությամբ վերականգնել են տարածքային ամբողջականությունը։ Աշխարհի շատ առաջնորդներ կցանկանային հասկանալ, թե որն է այդ հաղթանակի գաղտնիքը եւ որդեգրել այդ փորձը»։

2023ի նոյեմբերի 8-ին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի հաղթանակի օրը, ռուս քաղաքագետը ժլատ չի եղել Ալիեւին եւ ադրբեջանական բանակին հաճոյախոսություններ անելու հարցում: «Ադրբեջանը փառահեղ, մաքուր հաղթանակ տարավ, որով հիանոմ են ոչ միայն Ադրբեջանի բարեկամները, այլեւ ողջ աշխարհը: Բոլորը հիացմունքով են մտածում, թե ինչպես է Ադրբեջանը 30 տարի անց հաղթահարել այդ խնդիրը։ Այդ ընթացքում Ադրեջանը ոչ միայն վերադարձրեց Ղարաբաղը, այլեւ երկիրը դարձրեց տարածաշրջանի առաջնորդ։ Այս ամենը տեղի ունեցավ ադրբեջանցի ժողովրդի աշխատանքի եւ ադրբեջանցի զինվորի սխրանքի շնորհիվ... ադրբեջանական բանակը հաղթական բանակ է: Ադրբեջանցիները հաղթող ժողովուրդ են։ Կարծում եմ՝ հաղթանակի այս զգացումը շատ դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսական եւ մշակութային զարգացման վրա։  Մենք բոլորս դա կտեսնենք»:

2025ի օգոստոսի 22-ին Սերգեյ Մարկովnիր համար անսպասելիորեն հայտնվեց Ռուսաստանի Դաշնության Արդարդատության նախարարության կայքում հրապարակված օտարերկրյա գործակալների ցուցակում՝ հետեւյալ պատճառաբանությամբ․ Մարկովը  մասնակցել է օտարերկրյա գործակալների հաղոդագրությունների եւ նյութերի անսահմանափակ թվով անձանց ստեղծմանը եւ տարածմանը, ինչպես նաեւ մասնակցել է օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությւնների հաղորդագրությունների եւ նյութերի տարածմանը, որոնց գործունեությունը ՌԴ-ում ճանաչվել է անցանկալի: Բացի այդ, որպես պատասխանող մասնակցել է օտարերկրյա ԶԼՄ-ների եւ օտարերկրյա գործակալի կողմից տրամադրվող տեղեկատվական հարթակներում: Տարածել է ոչ հավաստի տեղեկատվություն ՌԴ հանրային իշխանությունների կողմից ընդունված որոշումների եւ նրանց վարած քաղաքականության վերաբերյալ։

Արժանի հատուցումից պարոն Մարկովին չփրկեց անգամ այն, որ նա նախկինում եղել է ՌԴ Հանրային պալատի անդամ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր եւ անգամ Պուտինի վստահված անձ: Սա ակնհայտորեն հաստատում է, որ մենք «անձեռնմխելի» չունենք, եւ օրենքի առաջ բոլորը հավասար են։

Ձնհա՞լ, թե՞ էսկալացիա

Մինչդեռ Մոսկվայից եւ Բաքվից քաղաքական ազդակներ են գալիս այն մասին, թե որքանով են երկու կողմերն էլ պատրաստ մոռանալ նախկին վիրավորանքները, սոսնձել ծեծված սպասքը եւ վերադառնալ կառուցողական հուն։Այսպես, 2025ի օգոստոսի 22-ին Կրեմլը պաշտոնապես շնորհավորել է Ադրբեջանի փոխնախագահ մեհրիբան ալիեւային ծննդյան օրվա կապակցությամբ եւ խնդրել ողջույններ փոխանցել ամուսնուն՝ իլհամին:

Ինքը՝ իլհամ ալիեւը, շփվելով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ տեղակայված Արեւմտյան Ադրբեջանի բնակիչների հետ, այդ օրը խոսել է ցանկացած պահի պատերազմի պատրաստ լինելու անհրաժեշտության մասին«Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի։ Որովհետեւ աշխարհում գործընթացներն այնպիսի ուղղությամբ են զարգանում, որ անհնար է իմանալ, թե ինչ է լինելու վաղը։ Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք՝ պետությունը, ժողովուրդը եւ մեր զինված ուժերը»։

Տեսականորեն տարածաշրջանում Ադրբեջանի հակառակորդները կարող են լինել Հայաստանը, եթե նա սկսի իրականացնել Զանգեզուրի միջանցքը, եւ յադ ժամանակ Բաքուն ստիպված կլինի նրանից ուժով խլել Սյունիքի մարզը, եւ Իրանը, որն ուղղակի հայտարարել է՝ թույլ չի տա նման սցենար։ Եթե Հայաստանը չկասեցներ իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ապա նրան ռազմական ուժով տեր կանգնելու պարտականություն կարող էր ունենալ նաեւ Ռուսաստանը՝ Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ, քանի որ Սյունիքի մարզը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված մասն էԻ տարբերություն Արցախի հետ կապված իրավիճակի, այստեղ մենք ընդհանուր ցամաքային սահման ունենք Ադրբեջանի հետ Դաղստանում եւ ծովային սահման՝ Կասպից ծովում։

Սակայն Անդրկովկասում երկրորդ ռազմաճակատի բացումը հիմա, երբ ավարտված չէ Ուկրաինայում, մեղմ ասած, չի բխում Մոսկվայի շահերից, ինչից էլ օգտվում է Բաքուն՝ նրբանկատորեն զգալով ժամանակի շունչը։ Եվ Երեւանին ՀԱՊԿ-ից ոչ ոք կարծես ուժով չի քշել։

 

Սերգեյ Մարժեցկի 

Աղբյուրը՝ topcor.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի