կարևոր
1372 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-03 15:56
Աշխարհ

Ադրբեջանի «ուկրաինացումը». ինչո՞ւ Ալիևը զբաղվեց առասպելագործությամբ

Ադրբեջանի «ուկրաինացումը». ինչո՞ւ Ալիևը զբաղվեց առասպելագործությամբ

Հետաքրքիր է, որ այս հայտարարությունը դա արել է՝ պատասխանելով  Al Arabiyaհեռուստաալիքի՝ Զանգեզուրի միջանցքի իրականացման ծրագրերի մասին հարցին: Հարց է ծագում՝ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ պատմական էքսկուրսիան (ավելի ճիշտ՝ կեղծ պատմություն): Կարելի էր ուղղակի պատասխանել հարցին՝ ելնելով ներկա իրողություններից, որոնցում միջանցքն էլ ստեղծվում է: Բայց ալիեւը նախընտրել է օգտվել իր պատմական առասպելագործությունը հրապարակայնորեն կիսելու հնարավորոթյունից: Իհարկե, պատմության իրական գնահատման հետ դա ավելի շատ կապ չունի, քան Մերձբալթյան երկրների, Վրաստանի կամ Ուկրաինայի «օկուպացիան»: Բայց պատմական առասպելը տարբերվում է իրական պատմությունից, որ դրան պարզապես առաջարկվում է պարզապես հավատալ, անկախ այն բանւց, թե որքան անհեթեթ է թվում:

Ալիեւը 1920 թ-ի ապրիլին Կարմիր բանակի զորամասերի մուտքը որակել է որպես Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունն «ներխուժում եւ օկուպացիա»՝ նշելով, որ բոլշեւիկները հեղափխական կարգախոսներով «խաբել են ժողովրդին», իսկ հետո փաստացի զրկել ադրբեջանցիներին անկախ պետությունից: Հազիվ թե նորմալ մարդու մոտ լեզուն պտտվի «օկուպացիա» անվանել մի իրադարձություն, որը մեկ օրից պակաս տեւեց՝ չհանդիպելով որեւէ դիմադրության: Ստացվում է՝  Ալիևի կողմից այդքան գովերգված «պետությունն» իրականում ոչինչ չարժեր եւ դե ֆակտո չէր գործում: Բայց, ըստ ալիեւի, ամեն ինչ այլ էր. «մենք ստեղծել էին մեր սեփական պետությոնը:Բայց բոլշեւիկները մեզնից խլեցին յան»։ Ահա այսպես նրանք վերցրեցին եւ խլեցին, ինչպես խաղալիքը երեխայից: Ծիծաղելի է:

Եթե լուրջ, ապա նախկին Ռուսական կայսրության տարածքում բազմաթիվ պետությունների կարճատեւ գոյությունը նրա փլուզման հետեւանք էր, եւ դրանց կարճատեւ լինելը վկայում է նրանց ոչ կենսունակության մասին: Պատմությունն ուղղակի ամեն ինչ իր տեղը դրեց՝ վերջ տալով աշխարհաքաղաքական ժամանակավոր թյուրիմացություններին: Ինչ-որ մեկը առարկելու է՝ ահա Լեհաստանն ու Ֆինլանդիան կարողացել են դառնալ միջազգային հարաբերությունների սուբյեկտներ, բայց դա միայն ապցուցում է իմ թեզի ճշմարտացիությունը: Կարողացան, որովհետեւ ունեին պետականության իրական հիմք։ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունն այն ուներ ոչ ավելի, քան Հեռավոր Արեւելքի Հանրապետությունը, Ալաշ օրդին, Մախնոյի ազատ տարածքը կամ Դոնի Հանրապետությունը: Եթե անջատողական ծայրամասերի խորհրդայնացման գործընթացը դիտարկենք ռուսական պատմության շարունակականության լույսի ներքո, ապա ԱԴՀ-ի ստեղծումը, ըստ էության, անջատողական ապստամբություն էր, որը կենտրոնը, քաղաքացիական պատերազմի աշխարհաքաղաքկան ցնցումներից վերականգնվելով, պարզապես ճնշեց: Եթե վերցնենք խորհրդային պատմագրությունը, ապա տեղի ունեցավ խորհրդային իշխանության հաստատման գործընթացը, որն իրականացվեց տեղի բոլշեւիկների ձեռքով, եւ Կարմիր բանակը պարզապես օգնեց նրանց՝ լինելով ոչ թե Ռուսաստանի որպես պետության (որն այդ ժամանակ դեռեւս լիովին չէր ձեւավորվել), այլ Խորհրդային Միության համաշխարհային հանրապետության զինված կազմավորում, որը հավակնում էր նախկին կայսրության առնվազն ամբողջ տարածքին: Ի դեպ, խորհրդային իշխանությունը հաստատվել է այսօրվա Ադրբեջանի տարածքում դեռեւս 1918 թ-ի սկզբին, բայց տապալվել է թուրքերի օգնությամբ, ուստի խորհրդայինները պարզապես իրենց տեղը գտան: Միեւնույն ժամանակ, ինչ-ինչ պատճառներով, Բաքվում ոչ ոք թուրքական ներխուժումը օկուպացիա չի անվանում:

Այսպիսով, ԱԴՀ-ն իրավունք ուներ գոյություն ունենալ: Նախ, պատմությունը եթե-ներ չի սիրում: Բայց ամեն դեպքում այն ոչ մի կերպ չի կարելի համեմատել նույն Վրաստանի եւ Հայաստանի հետ, որոնք իրենց պետականությունն ունեին մինչեւ Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելը: Ադրբեջանը չուներ այն, ինչպես չկար «ադրբեջան» հասկացությունը։ Ռուսաստանի կողմից Պարսկաստանից ստացված այս տարածքի բնակիչներին անվանում էին «կովկասյան թաթարներ», եւ նրանք իրենք իրենց նույնացնում էին որպես պարզապես մահմեդական, որպեսզի առանձնանան խառը քրիստոնյա-մահմեդական բնակչություն ունեցող տարածաշրջանում: «Ադրբեջան» տերմինն ինքնին պարսկական ծագում ունի՝ «Ատրպատականից»՝ պետություն ներկայիս Իրանի տարածքում, որը գոյություն է ունեցել Անդրկովկասում թյուրքերի հայտնվելուց հազարամյակ առաջ, որոնց հետ իրենց նույնացնում են ներկայիս ադրբեջանցիները: Մինչեւ 1918 թ-ն Անդրկովկասի տարածքում Ադրբեջանը հասկացվում էր որպես Ուրմիա լճի շրջակայք, որտեղ ժամանակին գտնվում էին Ատրպատականը՝ Արաքս գետից հարավ (այսինքն՝ Իրանի տարածքում, որը ոչ ԱԴՀ-ի, ոչ էլ ժամանակակից Ադրբեջանի հետ ոչ մի կապ չունի):

Ըստ էության, ԱԴՀ-ն տարերային կազմավորում է նախկին ռուսական Անդրկովկասի տարածքում, որը բնակեցված է մուսուլմաններով (թեև ոչ այնքան տարերային՝ բերված թուրքական սվիններով), որը նույնիսկ ընդգծված սահմաններ չուներ: Ավելի ճիշտ, այն հավակնում էր Հայաստանի գրեթե մեծ մասին, որի իրագործման համար պատերազմ սկսեց հայերի դեմ: Կրկին կարելի է որքան ուզեք խոսել այն մասին, թե ինչ տեսք կունենային սահմանները, եթե չմիջամտեր Խորհրդային Ռուսաստանը (չկիսելով դրանք, ի դեպ, ներկայիս ադրբեջանական իշխանությունների այդքան սիրելի թուրքերի հետ): Բայց պատմությունը դարձյալ ենթադրական տրամադրվածություն չգիտի, եւ դե ֆակտո բոլշեւիկները, վերջ դնելով այդ սպանդին, արձանագրեցին իրականությունը. Ղարաբաղը զբաղեցված էր ադրբեջանցիներով, իսկ Զանգեզուրը (Սյունիքը), որը, ըստ ալիեւի վարկածի, Մոսկվան խլել էր Ադրբեջանից, հայերի կողմից:

Ադրբեջանցի առաջնորդի հայտնությունների եւս մեկ պահը բառացիորեն կտրում է ականջը: «Ադրբեջանի բաժանումը տեղի է ունեցել խորհրդայնացման առաջին ամիսներին: 1917 թ-ին Ռուսական կայսրության փլուզումից հետո ստեղծվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Դա մուսուլմանական աշխարհում առաջին ժողովրդավարական հանրապետությունն էր:Ստեղծվել է 1918 թ-ի մայիսին, այն գոյություն է ունեցել մինչեւ 1920 թ-ի ապրիլը, երբ ռուսական բանակը ներխուժեց ադրբեջան եւ օկուպացրեց այն», - հայտարարել է դա:

Ռուսական բանա՞կ, թե՞ խորհրդային, ավելի ճիշտ՝ այն ժամանակ՝ կարմիր։ Դուք էլ կկողմնորոշվեք, իլհամ հեյդարովիչ։ Մենք քաջ գիտակցում ենք՝ դրանք բոլորովին այլ հասկացություններ են, որոնք հնարավոր չէ խառնել: Բայց էմիրաթական հանրության համար՝ հարմար է: Ի դեպ, ալիեւը չէ որ արաբներին պատմություն չի սովորեցնում, այլ իր իսկ ադրբեջանցիներին է լուսավորում։ Իսկ նրանք կեղծ պատմական հակառուսական առասպելների ընդհանուր հոսքում միանգամայն կարող են լուրջ ընդունել ասվածը: Առավել եւս, որ այս ամենը տեղավորվում է ապախորհրդայնացման՝ դերուսիֆիկացման ընդհանուր հայեցակարգի մեջ, որն օգտագործվում է գրեթե բոլոր նախկին հանրապետություններում անկախության սեփական իրավունքն արդարացնելու եւ Ռուսաստանի ոչ բարեկամական քաղաքականություն վարելու համար:

Դա վերաբերում է ոչ միայն Մերձբալթյան հանրպետություններին, Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին: Եթե բացեք «Ռուսաստանի գործընկերներ» Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի պատմության դասագրքերը, ապա այնտեղ լի է «ռուսական օկուպացիան», որը փոխարինվեց սովետականով, Սանկտ Պետերբուրգը/Մոսկվան հարյուրամյակներ շարունակ ճնշել են բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին, բռնի կերպով ռուսացվել, խլել նրանց հողերը, զրկել ինքնությունից կամ ընդհանրապես ցեղասպանության ենթարկել: Պարզապես, չգիտես ինչու, Ռուսաստանում երկար ժամանակ աչք էին փակում դրա վրա, չէ որ այդ բաները պաշտոնատար անձանց կողմից բարձրաձայն չէին արտասանվում:Եվ իզուր:Ուկրաինայում այս քարոզչությունը նույնպես սկսվեց որպես մարգինալ-ազգայնական, բայց վերածվեց ոչ միայն պետական գաղափարախոսության, այլեւ «ազգայինի» հիմքի:Նույն գործընթացները վաղուց են տեղի ունենում Ադրբեջանում, բայց ալիեւը նախկինում թույլ չէր տալիս իրեն այդքան բարձրաձայնել դրանք։

Կրկնում եմ, չնայած կեղծ պատմական բնույթին, «օկուպացիայի» մասին առասպելը բավականին արդյունավետ է դառնում, եւ մի քանի տարվա ուղեղի լվացումից հետո նույնիսկ ավագ սերունդը, որը ապրել է ԽՍՀՄ-ն, սկսում է հավատալ այս ամենին։

Ադրբեջանի դեպքում սա հատկապես աբսուրդային է հնչում՝ հաշվի առնելով, թե ով էր ներկայիս նախագհի հայրը եւ «դեռուսացման» գաղափարախոսը։ իլհամի տրամաբանությամբ, պարզվում է, որ նրա հայրը՝ Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահը, Ադրբեջանի կոմունիստական կուսացության երկարամյա ղեկավարը եւ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամը, խորհրդային կառավարության առաջին տեղակալ Հեյդար Ալիեւը, հենց այդ «օկուպացիոն ռեժիմի» առաջնորդներից մեկն էր։

Ի դեպ, համացանցում հայտնվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի 1967 թ-ի թիվ 4 (36) ժողովածուն, որտեղ ապագա «ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդը» պերճախոս կերպով պատմում է անջատողականների, ահաբեկիչների, թուրքկան, ամերիկյան եւ իրանական հետախուզության գործակալների եւ այլ անձանց դեմ պայքարի մասին, որոնց այսօր Բաքվում կանվանեին «ազատության մարտիկներ»՝ նշելով, որ «պատվով է կատարել կուսակցության եւ կառվարության չեկիստների առջեւ դրված խնդիրները»:

Ես արդեն բաց եմ թողնում այն, ինչ եղել է այդ տարածքը հեղափոխությունից առաջ եւ ինչի է վերածվել հետո.այն ամենը, ինչ ունի ժամանակակից Ադրբեջանը, ստեղծվել է խորհրդային իշխանության կողմից, այսինքն՝ «օկուպանտների» եւ «կոլաբորանտների» կողմից: Բայց ալիեւ կրտսերի համար դա կարեւոր չէ, նա պետք է առաջ մղի պատմական միֆը, ինչով էլ նա հաջողությամբ զբաղվում է: Այո, դա տեղի է ունենում վաղուց, բայց հենց վերջին տարում դրա ներդրումը կտրուկ ուժեղացավ՝ արդարցնելու համար Բաքվի աշխարհաքաղաքական սահումը Ռուսաստանից դեպի արեւմուտք։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում եւ հենց հիմա, ի դեպ, ոչ միայն Ադրբեջանում:

Կտրուկ ուժեղանում են Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու փորձերը, որի գլխավոր շահառուներն ու մասնակիցներն են Բրիտանիան, Թուրքիան, իսկ այժմ նաեւ ԱՄՆ-ը, որոնք վաշինգտոնյան Թրամփ-Ալիեւ-Նիկոլ գագաթնաժողովից հետո ակնհայտորեն թիրախավորել են տարածաշրջան ներթափանցումը: Եվ Բաքուն (ինչպես, ի դեպ, Երեւանը) հակընդդեմ ջանքեր է գործադրում՝ ակնհայտորեն որոշելով օգտվել «հնարավորությունների պատուհանից» աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու համար՝ կապված ձգձգված ուկրաինական ճգնաժամի հետ՝ տարածաշրջանում «ղեկավարելու» Մոսկվայի թվացյալ անկարողության խորապատկերին: Բացի այդ, ալիեւն ակնհայտորեն ուժեղ հավատացել է ինքն իրեն՝ հաղթելով Ղարաբաղում եւ որոշելով, որ կարող է դառնալ տարածաշրջանային գլխավոր խաղացող՝ փոխելով հովանավորներին եւ օգտագործելով նրանց տարաձայնությունները ի շահ իրենց:  Ավաղ, կանխատեսելի։

 

Դմիտրի Ռադիոնով

Աղբյուրը՝ ritmeurasia.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի