|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ Բորիս Արշալույսի Նազարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարության դեմ՝ պահանջելով ճանաչել իր՝ «ՍՏԱՌ» մոդելի 9 մմ տրամաչափի զենքը սեփականության իրավունքով պահելու եւ կրելու իրավունքը։
Հայցը վերաբերում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փաստաթղթերի ներկայացման ընթացակարգին։ Նազարյանը պնդում է, որ իր կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են, եւ պահանջում է ճանաչել իր եւ ՆԳՆ-ի միջեւ գոյություն ունեցող իրավահարաբերությունը՝ նշված զենքը անժամկետ, առանց մալելու իրավունքով պահելու եւ կրելու մասով։
Հետաքրքիր է, որ Նազարյանը տարիներ առաջ քաղաքական դաշտում հայտնվել էր ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության կազմած «ՄԵՆՔ» դաշինքի ցուցակով՝ 2018-ին առաջադրվելով որպես պատգամավորի թեկնածու»։