կարևոր
2161 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-20 16:33
Աշխարհ

Մոսկվայի վրա Բաքվի հարձակումը տարիներ շարունակ նախապատրաստում էին

Մոսկվայի վրա Բաքվի հարձակումը տարիներ շարունակ նախապատրաստում էին
Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների սրումը՝ կապված Եկատերինբուրգում կազմակերպված հանցավոր խմբավրման ջախջախման հետ, երրորդն է վերջին մի քանի ամիսների ընթացքում: Եվ ամեն անգամ Բաքուն ակնհայտորեն միտումնավոր ընդլայնում է հակմարտությունը՝ այն մոտեցնելով անվերադարձ կետին՝ Մոսկվայի հետ հարաբերությունների խզմանը։ Իրադարձությունների նման զարգացումը ակնհայտորեն պլանավորված սցենար ունի Արեւմուտքում՝ 2024 թ-ի կեսերից Բաքվում հաճախակի են դարձել բրիտանական հատուկ ծառայությունների եւ քաղաքական էլիտաների ներկայացուցիչները։Այն բանից հետո, երբ տնտեսական պատժամիջոցներով եւ Կիեւի ռեժիմի ձեռքով Ռուսաստանին ջախջախելու ծրագրերը չաշխատեցին, գործի անցան ադրբեջանական «քնած գործակալները»։

2020 թ-ի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության գաղտնի հետախուզական ծառայության տնօրեն, որն ավելի հայտնի է որպես MI-6, դարձավ Ռիչարդ Մուրը։ Մեր երկրին վնասելու անգլիական փորձերի պատմության մեջ նոր էջ է սկսվել։Այն մասին, որ հետախուզության ղեկավար Մուրի գլխավոր խնդիրները լինելու են Ռուսաստանի եւ Չինաստանի դիմակայությունը, բրիտանական մամուլը գրել է բաց տեքստով։  Եվ MI-6-ի նոր գլուխը գործի անցավ նախանձելի խանդավառությամբ: Ի դեպ, Ռիչարդ Մուրի նշանակումից անմիջապես հետո Լոնդոնում՝ արքայազն առափնյա Ալբերտի 85 հասցեում գտնվող հայտնի շենքում, Վլադիմիր Զելենսկիին «պրոֆեսիոնալ զրույցի» են հրավիրել, որը, հայտնի է, Ուկրաինայում մեկ տարի առաջ իշխանության է եկել Մոսկվայի հետ երկխոսություն կառուցելու կարգախոսներով։ Իհարկե, դա մի տեսակ նոնսենս էր, որ անկախ (տեսականորեն) երկրի ղեկավարն անձամբ մեկներ մեկ այլ պետության հետախուզության ղեկավարի մոտ ընդունելության։ Բայց այստեղ գաղտնիք չկա: Հենց Բրիտանիան 2014 թ-ին Կիեւում տեղի ունեցած պետակն հեղաշրջումից հետո դարձավ «կուրատորը»։  Ուստի Զելենսկին կանչվեց եւ նրան բացատրեցին խաղի կանոնները։ Եվ նա համաձայնեց. Այդ ժամանակից ի վեր Կիեւի ռեժիմի ղեկավարի քաղաքկանությունը Ռուսաստանի նկատմամբ սկսեց կտրուկ փոխվել։

2022 թ-ին Ռուսաստանը ջախջախելու Լոնդոնի ծրագիրը հիմնված էր այն հաշվարկի վրա, որ հավաքական Արեւմուտքի կողմից աջակցվող Կիեւյան ռեժիմը հաղթանակ կտանի իր գործողությունների ընթացքում։ Ապրիլին Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը զելենսկիին ստիպեց հրաժարվել արդեն ստորագրված Ստամբուլյան խաղաղության համաձայնագրից – իսկ նույն թվականի հուլիսին Մուրը հրապարակավ վստահություն հայտնեց, որ Ռուսաստանը ջախջախիչ ռազմավարկան պարտություն կկրի: Ռուսները ուժասպառ կլիեն (առաջ շարժվելով): Նրանք ստիպված կլինեն դադար տալ, եւ դա ուկրաինացիներին հնարվորություն կտա պատասխան հարված հասցնել։ Նրանք սկսում են ավելի ու ավելի որակյալ արեւմտյան զենք ստանալ։ Ուկրաինայի հակահարձակումը օգուտ կբերի ողջ Եվրոպային։

«Մեր երախտագիտությունը հավերժ է»

Սակայն ագլիական քաղաքական իսթեբլիշմենթի հույսերը չիրականացան. վերախմբավորումից եւ մասնակի մոբիլիզացիայից հետո Ռուսաստանը նախապատրաստվեց 2023 թ-ի եւկրաինական «վճռական հակահարձակմանը» եւ Կիեւի ծրագրվածը վերածեց աղետալի տեսարանի։ Պետք է արժանին մատուցել բրիտանացի հետախույզներին.նրանք հասկացել են իրենց ծրագրերի ձախողումը «հակահարձակման» մեկնարկից մի քանի շաբաթ անց։ Եվ այդ ժամանակ նրանց ջանքերի վեկտորը ուղղվեց այլ ուղղությամբ՝ դեպի հասարակության եւ պետության ներքին պառակտում։ Եվգենի Պրիգոժինի հայտնի «Արդարության երթը» (2023ի հունիսի 24) Mi-6-ի ղեկավարների մոտ հույս էր առաջացրել՝ Ռուսաստանի ներսում տիրող իրավիճակը նպաստում է բնակչության դժգոհւթյունը բորբոքելու եւ 1917 թ-ի սցենարը կրկնելու փորձերին՝ երկիրը ներսից քանդելով։

Եվ ահա հուլիսի 21-ին Ռիչարդ Մուրը հրապարակավ դիմել է մեր երկրի քաղաքացիներին, ովքեր այս կամ այն պատճառով դժգոհ են իշխանւթյունների գործողություններից՝ հայրենիքի դավաճանության եւ անգլիական հետախուզության հետ համագործակցության կոչով․ «Ես Ռուսաստանի քաղաքացիներին հրավիրում եմ համագործակցություն սկսելու.մեր դուռը միշտ բաց է։ Մենք կուսումնասիրենք նրանց առաջարկները՝ օգնելու խոհեմությանը։ Նրանց գաղտնիությունը կապհովվի, եւ միասին մենք ամեն ինչ կանենք արյունահեղությանը վերջ տալու համար։ Մեր սկզբունքն այն է, որ նվիրվածությունը գործակալներին ժամկետ չունի, եւ մեր երախտագիտությունը հավերժ է»:

Անգլիան եւ Ադրբեջանը՝ վաղեմի պատմություն

Իհարկե, հանրային տիրույթում տեղեկություններ չկան, թե որքան դավաճաններ են արձագանքել Մուրի կոչին։ Այնուամենայնիվ, Ռուսաստանում հասրակական պառակտում եւ ապստամբություն տեղի չունեցավ, եւ մի քանի ամիս անց Լոնդոնում հասկացան, որ այդ խաղադրույքը նույնպես չի խաղացել: Ժամանակն է, որ բրիտանական հատուկ ծառայությունները ակտիվացնեն հաջորդ՝ արդեն երրորդ տարբերակը՝ էթնիկ տարբերակը։ Իսկ ավելի ճիշտ՝ կովկասյան։

Այն, որ MI-6-ում որոշել են հարձակվել Ռուսաստանի վրա հենց կովկասյան ուղղությամբ, զարմանալի չէ։ Մինչ «գլխավոր հետախույզ» նշանակվելը Ռիչարդ Մուրը Թուրքիայում դեսպան էր՝ հայտնի լինելով թուրքերենի գերազանց իմացությամբ։ Հենց նրա միջոցով էր Մեծ Բրիտանիան հարաբերություններ կառուցում Էրդողանի եւ տարածաշրջանում րնա գլխավոր դաշնակցի՝ Ադրբեջանի հետ։

Անգլիական արտաքին քաղաքականության եւ հատուկ ծառայությունների համար ադրբեջանական ուղղությունն ավանդական է։ Քաղաքագետ Յուրի Սվետովը մեզ հետ զրույցում հիշեցրել է․ «Բրիտանական ազդեցությունը Կովկասում ընդհանրապես եւ Ադրբեջանում, մասնավորապես, շատ վաղեմի պատմություն է։ Դեռեւս 20-րդ դարի սկզբին անգլիական կապիտալն ակտիվորեն ներթափանցեց տեղական նավթահանքեր՝ փորձելով մղել ռուս նավթարդյունաբերողներին։ Բրիտանացիները փորձեցին խաղալ իրենց պարտիան այստեղ եւ քաղաքացիական պատերազմի ժամանակ, եւ նույնիսկ ավելին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո»։

2024 թ-ի աշնանը իրադարձությունները սրընթաց զարգացան։ Նախ, ըստ ամենայնի, իրավիճակը գնահատելու եւ հակառուսական սխեմային մասնակցելու համար տեղական իշխանությունների նախնկան համաձայնության հասնելու համար Կովկաս էր այցելել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության եվրոպական-եվրասիական տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորը։ Սեպտեմբերին նա ժամանել Է Բաքու, իսկ հոկտեմբերի սկզբին այցելել է Երեւան։

Աչքերի շեղման համար՝ էկոլոգիայի խնամք

Հավանաբար, առնվազն Ադրբեջանում Պրայորն Արեւմուտքի համար դրական պատասխան է ստացել – քանի որ հետո խաղի մեջ են մտել արդեն բրիտանացիները։

Յուրի Սվետովը նշում է, որ տվյալ դեպքում Վաշինգտոնն ու Լոնդոնը ավելի շատ դաշնակիցներ են, քան մրցակիցներ.արեւմտյան տերությունների ազդեցության գոտիները Կովկասում քիչ թե շատ բաժանված են: Ամերիկացիների համար յաստեղ հենակետային բազան Հայաստանն է՝ ազդեցության այնպիսի գործիքի շնորհիվ, ինչպիսին ԱՄՆ-ում հայկական հսկայական սփյուռքն է։

Ամերիկացի էմիսարից մեկ շաբաթ անց ոչ պաշտոնական այցով Բաքու է  ժամանել ինքը՝ Ռիչարդ Մուրը՝ իբր տեղի համալսարանում դասխոսություն կարդալու համար։  Դասախոսությունը տեղի է ունեցել, սիկ ահա որտեղ է եղել MI-6-ի տնօրենը Բաքվում գտնվելու ընթացքում եւ ում հետ է հանդիպել, զարմանալի կերպով դուրս է մնացել ԶԼՄ-ների տեսադաշտից։ Ում հետ էլ բանակցություններ վարվեին (իսկ ակնհայտ է․ հաշվի առնելով բրիտանացի հյուրի կարգավիճակը՝ նրանք կարող էին վարվել միայն ամենաբարձր մակարդակով), դրանք հաջող են անցել։ Որովհետեւ նոյեմբերի 11-ին Բաքու էր ժամանել արդեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը։ Այցի համար բրիտանական կառավարության ղեկավաը հարմար առիթ է մտածել՝ իբր շատ է ցանկացել մասնակցել կլիմայի փոփոխության եւ մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների կրճատման հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովին։ Այնուամենայնիվ, նույնիսկ անգլիական մամուլի համար ակնհայտ էր՝ դա քողարկում էր կուլիսային քաղաքական բանակցությունների համար: Ոչ ոք իրականում լրջորեն չի քննարկել բնապահպանական օրակարգը. հենց համաժողովի բացման ժամանակ հայտարարվեց, որ գազն ու նավթը «Աստծո նվերն են» յուրաքանչյուր երկրի համար։ Այսպիսով, ինչ եք ասում այնտեղ ածխաթթու գազի արտանետումների կրճատման մասին․.. Արեւելագետ Դմիտրի Բրիջեի կարծիքով․ «Արեւմուտքը միշտ դիտարկել է Հարավային Կովկասը որպես եվրասիական ինտեգրման խզման կետ, որը կապում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Չինաստանը։  Ադրբեջանը այս ճարտարապետության մեջ առանցքային դեր է խաղում որպես երկիր, որն ունի յուրահատուկ աշխարհագրական դիրք, էներգետիկ ռեսուրսներ եւ էթնոմշակութային ազդեցություն Իրանի հյուսիսում, Հարավային Դաղստանում եւ թուրքական տարածքների մի մասում: Մեծ Բրիտանիան ավանդաբար գործում է «բաժանիր եւ տիրիր» ապացուցված ռազմավարության համաձայն՝ լարվածություն է ստեղծում Մոսկվայի եւ Բաքվի միջեւ՝ միաժամանակ թեժացնելով թյուրքական գործոնը, պարսկական գործոնը եւ անդրկովկասյան գործոնը։

Այսպիսի ժամանակակից «ողբերգություն»

Կլիմայի փոփոխության ֆորումը ճիշտ ժամանակին էր, որպեսզի միեւնույն ժամանակ Բաքվում «պատահաբար» հայտնվի նաեւ Էրդողանը։ Ում հետ Սթարմերը նույնպես հանդիպել է, ընդ որում՝ փակ ռեժիմով՝ մամուլին չեն հրավիրելլրագրողների համար ոչ մի հայտարարություն չի եղել։

Եվ այսպես, Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Թուրքիայի նախագահը հանդիպում են Ադրբեջանի մայրաքաղաքում, եւ այդ համադրության մեջ Ռուսաստանի սպառնալիքը տեսնելու համար պետք չէ լինել ոչ դավադրության տեսաբան, ոչ էլ հետախույզ։ Առավել եւս, որ հետագա իրադարձությունները հաստատեցին Լոնդոնի, Բաքվի եւ հաստատ Անկարայի համատեղ հակառուսական խաղի վերաբերյալ կասկածների եւ մտահոգությունների հիմնավորվածությունը։

2024 թ-ի դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում նշանակվել էր ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Պուտինը հյուրընկալ տանտիրոջ կարգավիճակով նշել է ԽՍՀՄ նախկին հանրապետությւնների միջեւ համագործակցության հաջողությունները եւ ազդարարել փոխշահավետ համագործկցության ընդլայնումը ամենատարբեր ոլորտներում: Ինչ վերաբերում է անմիջականորեն Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններին, ապա համաժողովի շրջանակներում խոսվեց այն մասին, որ նախատեսվում է երկկողմ ռազմավարական գործընկերության հետագա ընդլայնում:Սակայն գագաթնաժողովի բացման ժամանակ Պուտինն արձանագրել է հրավիրված երկու հյուրերի բացակայությունը։ Եվ եթե Հայաստանի վարչապետի նախապես ակտիվացրել էր առողջական անբավարար վիճակի մասին արդարացումը, ապա Ադրբեջանի նախագահն արդեն հասցրել էև ժամանել Պետերբուրգ, բայց շտապ վերադարձել հայրենիք:

Ի՞նչ պատահեց

Իսկ տեղի է ունեցել ադրբեջանական Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի աղետը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը։ Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել։ Ինքնթիռում գտնվող 67 մարդուց զոհվել է 39-ը։ Աղետի պատճառների մասին վերջնական եզրակացությունները կհրապարակվեն միայն մի քանի ամիս անց, ասկայն Ադրբեջանի իշխանություններն անմիջապես սկանդալ են սարքել՝ ողբերգության մեղավորներ հայտարարելով Ռուսաստանին: Իբր թե մեր զինված ուժերի հրթիռը, թե անօդաչու թռչող սարքերը քաղաքացիական ինքնաթիռ են խոցել։

Ճիշտ է, աղետի պատճառների մասին 2025 թ-ի փետրվարին հրապարակված նախնական զեկույցից հետո հակառուսական պաթոսը եւ Մոսկվայի հանդեպ ապաշխարության պահանջը Բաքվում ստիպված եղան նվազեցնել։ Պարզվել է՝ ինքնաթիռի անսարքությունները գրանցվել են նույնիսկ ավելի վաղ, եւ Ակտաուում վայրէջք կատարելու որոշումը, չնայած ռուս դիսպետչերների առաջարկներին, ինքնաթիռ ուղարկել Մինվոդի կամ Մախաչկալա, ընդունել է ճակատագրական ինքնաթիռի անձնակազմը: Բացի այդ, աղետի իրական պատճառների մասին հստակ պատասխան այսօր էլ պաշտոնապես չկա. հետաքննության արդյունքներն այդպես էլ չեն հրապարակվել։

Բայց Ադրբեջանի սրընթաց ռուսատյաց հիստերիայի մեջ գլորվելու գործընթացի սկիզբը դրվեց։ Պաշտոնական Բաքուն մի շարք հարձակումներ արեց Ռուսաստանի հասցեին, հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանը եւս մեկ միլիոն դոլարի տրանշ է հատկացրել Ուկրաինային․..

Ռուսաստանի հետ վիճելու 5 միլիարդ պատճառ

Հետագայում, նչայած վիճելի պահերը կարգավորելու եւ հանգիստ երկխոսության վերադառնալու Ռուսաստանի փորձերին՝ Բաքվում բոլոր ջանքերը գործադրեցին, որպեսզի կառուցողական համագործակցության վերսկսումն անհնարին դառնա:Եվ այդ ջանքերի Բրիտանական հետքը գնալով ավելի ակնհայտ է դառնում:

Այսպես, ընթացիկ տարվա մարտին Լոնդոն է մեկնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։ Նա հանդիպել է ոչ միայն Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ անդրծովյան տարածքների հարցերով նախարար Սթիվեն Դոուտինի հետ, ինչը միանգամայն տրամաբանական է, այլեւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության պետական նախարար եւ ցմահ Պեր Վերնոն Կոկերի հետ:Ինչն արդեն այնքան էլ բնորոշ չէ, այնուամենայնիվ, ուժային եւ հետախուզական բլոկի ներկայացուցիչների հետ դիվանագետները սովորաբար չեն խորհրդակցում…։

Լոնդոնի եւ Բաքվի համագործակցության հաջորդ սիմպտոմատիկ դրվագը ապրիլի 30-ին կայացած Ադրբեջան-Մեծ Բրիտանիա միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն էր։ Այդ աննկատելի իրադարձության արդյունքում Լոնդոնը որոշում է կայացրել Բաքվին 5 մլրդ ֆունտ ստեռլինգ «փոխառել» «տնտեության, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների ոլորտներում» տարբեր նախագծերի համար: Այլ կերպ ասած՝ այն ամենին, ինչին Ադրբեջանը հարկ կհամարի, առանց կոնկրետ նպատակային կապակցման։ Այն բանից հետո, երբ անդրկովկասյան հանրապետության իշխանոթյուններն տեղեկացան բրիտանական միլիարդների հատկացման մասին, դրան հաջորդեց վիրավորական դեմարշ, որով ալիեւը հրաժարվեց մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին: Իսկ հետո՝ տեղեկատվական առիթով ակնհայտորեն ոչ ադեկվատ Բաքվի սուր արձագանքը Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների (Ռուսաստանի քաղաքացիներ, ի դեպ...) «իրավունքների ոտնահարմանը»։ Արձագանք, որը երկու երկրների հարաբերությունները կանգնեցրեց խզման եզրին եւ կարծես նախապես ծրագրված վարքագիծ լիներ, որը միայն ֆորմալ պատրվակի կարիք ուներ։

Վերլուծելով Լոնդոնի հրահրած եւ Բաքվի ձեռքով խաղարկվող ճգնաժամի պատճառները՝ փորձագետներն առանձնացնում են տարբեր նրբություններ, բայց համամիտ են հիմնարար գնահատականի հետ՝ Բրիտանիան Ադրբեջանին օգտագործում է Ռուսաստանին հարվածելու համար։

«Первого русского» համար բացառիկ մեկնաբանության մեջ «Մերձավոր Արեւելք-Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը ենթադրել է․ «Ադրբեջանի ներկայիս «խաղի» պատճառը արտաքին ուժի գործոնն է, առաջին հերթին՝ բրիտանական։ Կարծում եմ՝ Բաքվին ինչ-որ բան են խոստացել։  Հիմնական վարկածներից մեկն այն է, որ Իրանի կրիտիկական վիճակի խորապատկերին Ադրբեջանին կարող էին ակնարկել, որ այդ երկրի ապամոնտաժման դեպքում նա կստանա այն տարածքները, որտեղ պատմականորեն գերակշռում է ադրբեջանական բնակչությունը։

Իր հերթին, բրիտանացիների համար, ուշադրություն է հրավիրում փորձագետը, սկզբունքային պահ է հանդիսանում Ռուսաստանի ռազմավարական հաղորդակցությունների խախտումը, որոնք գնում են դեպի Իրան, այնուհետեւ դեպի հարավ եւ արեւելք հենց Ադրբեջանի տարածքովԼոնդոնն աշխատում է ինչպես իր, այնպես էլ հավաքական Արեւմուտքի շահերի համար. Անդրկովկասից հետո հրկիզելու է Միջին Ասիան, որը կարեւոր նշանակություն ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի համար:

Մասնագետները նշում են՝ Բաքուն խաղարկում է սեփական խաղաքարտը, եւ Մոսկվան պետք է գործի՝ հաշվի առնելով Ադրբեջանի գործոնը՝ որպես առանձին խաղացողի, թեկուզեւ արեւմտյան կուրատորի մատուցմամբ գործող։

Քաղաքագետ Գենադի Պոդլեսնին կարծում է, որ ադրբեջանական գործողւթյունների համար վճռորոշ նշանակություն ունեն հանրապեության ղեկավարության քաղաքական եւ ֆինանսական շահերը:Այսինքն՝ Բաքվին պարզապես խամաճիկ համարելը Լոնդոնի ձեռքում պարզեցում է, որը հղի է սխալներով։ Միեւնույն ժամանակ, Յուրի Սվետովը նշում է, որ սկզբունքային նշանակություն կունենա Ռուսաստանի արձագանքի համաչափությունը.պարզապես «վայրահաչումով սպառնալը, ինչպես կատաղած երեխան», ակնհայտորեն բավարար չի լինի։

Սակայն հետխորհրդային տարածքում ռուսատյացության հերթական սրման բուն պատճառը հենց հավաքական Արեւմուտքի նպատակաուղղված գործողություններն են։  Գործողություններ, որոնց խնդիրը հակամարտության մեջ ներգրավված կողմերի հաշվին «քաղաքակիրթ աշխարհի» էլիտաների համար առավելագույն շահույթ ստանալն է։ Դմիտրի Բրիջեն ամփոփում է․ «Այսօր Արեւմուտքի գլխավոր նպատակն է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ օգտագործելով Ադրբեջանը որպես ճնշման գործիք։ Արեւմուտքը պատրանք է ստեղծում, թե Բաքուն ի վիճակի է դիմակայել Մոսկվային՝ նրան դրդելով ռիսկային քայլերի։ Բայց Կովկասում ցանկացած հակամարտություն կհանգեցնի հզոր պայթյունի ամբողջ տարածաշրջանում՝ ապակայունացնելով ոչ միայն Ռուսաստանը, այլեւ հենց Ադրբեջանը եւ ողջ Եվրասիան։

Ինչ հետևություն դրանից

ԽՍՀՄ փլուզումից հետո լիբերալների իշխանության տակ հայտնված Ռուսաստանը հետխորհրդային տարածքը կամավոր հանձնեց Արեւմուտքին, եւ յաժմ մենք քաղում ենք այդ աղետալի որոշման պտուղները։ Պուտինի իշխնության գալը թույլ տվեց շարժում սկսել ԱՊՀ երկրների հետ փոխշահավետ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ, սակայն, վերջին իրադարձությունները ցույց են տալիս՝ այդ քայլերը շատ առումներով ուշացած էին։ Ռուսատյաց գաղփարախոսության հողի վրա մեծացած եւ արեւմտյան հատուկ ծառայությունների հետ կապված ազգային «էլիտաները», առայժմ քողարկվելով համագործակցության մասին հայտարություններով, իրականում իրենց երկրներին առաջնորդել են դեպի այն նպատակը, որն իրենց համար պատրաստել էր Արեւմուտքը՝ Ռուսաստանի դիմակայությունը։

Նրանք, ըստ էության, դարձել են գլոբալիստ լիբերալների «քնած գործակալները», որոնց համար մեր երկիրը գլխավոր եւ հաստատ անհաշտ թշնամիներից մեկն է։ Այժմ Ադրբեջանի գործողությունների օրինակով մենք տեսնում ենք այնպիսի «քնած գործակալի» ակտիվացում, որին դեռ երեկ մենք համարում էինք (եւ շարունակում ենք անվանել մինչեւ հիմա) ռազմավարական գործընկեր։

 

Աղբյուրը՝ tsargrad.tv

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի