|
Փոխարժեքներ
22 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է։
«Վաղը, քաղաքային իշխանության նախաձեռնությամբ, Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող` չվճարող քաղաքացիներին տուգանելու օրենսդրական փաթեթը։
Անհիմն ամեն ինչ թանկացնելու որոշումները հերիք չեն, մի հատ էլ տուգանքով են ուզում ստիպեն, որ ուզես թե չուզես պարտադիր թալանվես։
Իսկ ո՞վ է պատասխանատու այն «բարեփոխումների» համար, օրինակ վերջին շրջանում կատարված երթևեկության փոփոխությունները, ճանապարհային գծանշումները, որոնց հետևանքները տեսնում ենք ամեն օր վթարների տեսքով և որոնք արժենում են առողջություն, նյարդեր և բազմաթիվ անհարմարություններ»։