|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ԻՀՊԿ-ն հաստատել է, որ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի` «Խաթամ ալ-Անբիայի» պետ, գեներալ Ալի Շադմանին մահացել է իսրայելական հարվածների հետևանքով ստացած վնասվածքներից։
Հունիսի 17-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ իրենց հարվածի հետևանքով սպանվել է Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի (ՀՕՊ ուժերի շտաբ)` «Խաթամ ալ-Անբիայի» նոր պետ Ալի Շադմանին։
ՑԱԽԱԼ–ի հաղորդմամբ՝ հարվածը հասցվել է Իրանի մայրաքաղաքում գտնվող հրամանատարական կենտրոնին։ Ալի Շադմանին համարվում էր ԻՀՊԿ վետերաններից մեկը։ Նա կառույցում ծառայում էր 1979 թվականից։
Հիշեցնենք` Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները: