կարևոր
457 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-25 13:09
Հասարակություն

Թատրոնով, կրկեսով ժողովրդին չեք կարող խաբել, ձեր ձեռնարկածը առ ոչինչ է. Վահագն Մելիքյան

Թատրոնով, կրկեսով ժողովրդին չեք կարող խաբել, ձեր ձեռնարկածը առ ոչինչ է. Վահագն Մելիքյան

«Երբ ճանաչում ես ինքնությունդ, ընդունում ես ինքնությունդ՝ դրա մեջ պարփակված է ամեն ինչ՝ հավատ, պատմություն, ժառանգություն, դարերի խորքից եկող ավանդույթներ։ Սա միայն միասնականությանը միտված գաղափար պետք է լինի ու այս միասնականությունը պիտի ջարդեն, համերաշխությունը պիտի ջարդեն՝ պատառոտեն, պատառիկների բաժանեն, որպեսզի ավելի հեշտ լինի կուլ տալ։ Չի հաջողվելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը՝ «Հայ Առաքելական եկեղեցի․ պետականաշինություն եւ արտաքին քաղաքականություն» թեմայով համաժողովից առաջ։ Համաժողովի նպատակն է ներկայացնել Եկեղեցու տեղը, դերը հայոց պատմության, պետականաշինության եւ պետականության պահպանման գործընթացում։

Վահագն Մելիքյանի գնահատմամբ, այն, ինչ ձեռնարկել է գործող իշխանությունը Եկեղեցու դեմ, դատապարտված է լինելու, որովհետեւ ժողովուրդը եւ ոչ միայն հավատացյալ ժողովուրդը, այլ բոլոր նրանք, ովքեր իրենց հայ են համարում, շատ լավ հասկանում են գործընթացը եւ ոտքի են կանգնելու՝ ի պաշտպանությունը Եկեղեցու։ «Թատրոնով չեք կարող խաբել։ Չգիտեմ որ սենյակներում եւ ինչ նորելուկ տեխնոլոգների կողմից ծնված հիվանդագին մտքերը նոր ռեպրեսիաների համար հիմք են նախապատրաստում, ինչը այսօր առավոտյան արդեն սկսել են»,- սա էլ դիվանագետի գնահատականն է երեկ, իշխանության հրապարակած «հեղափոխության պլանի», ըստ որի՝ իբր բացահայտել են ընդդիմության կազմակերպած հեղաշրջման փորձը։

Ըստ բանախոսի, Նիկոլ Փաշինյանն այսպիսով նաեւ Արեւմուտքին է փորձում խաբել, որ ինքը ոչ թե ռեպրեսիաներ է իրականացնում, այլ հեղաշրջման կանխման փորձ է անում․ «Հերթական անգամ էլ խաբելու փորձ է արվելու, ինչն իրենց վախերով է պայմանավորված, ինչի համար էլ ռեպրեսիվ մեքենան պիտի աշխատեցնի, բայց այդ մեքենան աշխատեցնողներն էլ են զզվելու մի օր, կգա այդ օրը․ իսկ ժողովուրդը որ ոտքի է կանգնում՝ սրբում-տանում է, ինքը շատ լավ գիտի հրապարակի ուժը»։

Գործարար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողի մասին խոսելով էլ Վահագն Մելիքյանն ասաց՝ եթե մյուս գործարարները «երեք կապիկի» պատմության վիճակից՝ չեմ լսել, չեմ տեսել, չեմ ասի՝ դուրս գան, ու նրա նման կանգնեն ժողովրդի կողքին, ամեն ինչ շատ արագ կվերանա։

Մանրամասն՝ տեսանյութում