կարևոր
2650 դիտում, 1 օր առաջ - 2025-06-12 11:07
Աշխարհ

Իրանը պատասխան հարվածի ծրագիր է կազմել Իսրայելի հարձակման դեպքում

Իրանը պատասխան հարվածի ծրագիր է կազմել Իսրայելի հարձակման դեպքում

Իրանը հրեական պետության հարձակման դեպքում հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ Իսրայելին պատասխան հարված հասցնելու ծրագիր է մշակել: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ամերիկյան «New York Times» թերթը։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ իրանցի զինվորականներն ու պետական պաշտոնյաներն արդեն հանդիպել են, որպեսզի քննարկեն, թե ինչպես են պատասխանելու իսրայելական հավանական հարվածին։ Թեհրանը պատասխան պլան է մշակել, որը կարող է լինել անհապաղ հակահարվածը՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ։

«CBS News» հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է Իրանում ռազմական գործողություն սկսելուն, միևնույն ժամանակ Վաշինգտոնում կարծում են, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել հարևան Իրաքում ամերիկյան որոշ օբյեկտների: