կարևոր
397 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-18 16:00
Տարածաշրջան Աշխարհ

Իրանը նոր ծրագիր է մշակել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ․ Ռեզաի

Իրանը նոր ծրագիր է մշակել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ․ Ռեզաի

Իրանը նոր ծրագիր է մշակել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։ Այս մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին X սոցիալական հարթակում։

«Իրանի զինված ուժերը ծրագիր են մշակել՝ ի պատասխան ցանկացած նոր արկածախնդրության. մի ծրագիր, որը շատ ավելի կործանարար է, քան այն ծրագրերը, որոնք կիրառվել են 12-օրյա և 40-օրյա պատերազմների ժամանակ։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնչող սպառնալից հայտարարությունները չեն փոխի իրավիճակը տեղում։

«Իրանի նոր օպերատիվ ծրագիրը չի հետևելու այն կանոններին, որոնց նրանք սովորել են»,-նշել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։