Փոխարժեքներ
14 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իրանական կողմը հաստատում է, որ Իսրայելի ուղղությամբ պատասխան հարվածի առաջին փուլը սկսվել է ԱԹՍ-ներով։ Ակնհայտ է, որ հարվածը լինելու բազմաշերտ և նաև իրանական նորագույն հրթիռների օգտագործմամբ. այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Այս ֆոնին Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իսրայելցիները երկար ժամանակ պետք է մնան ռմբապաստարաններում։
Միաժամանակ իրանական կողմը պաշտոնապես հերքել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջուկային հարցերով խորհրդական Ալի Շամխանիի մահվան մասին ապատեղեկատվությունը», – նշված է հրապարակման մեջ։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է ռազմական գործողություն՝ «Առյուծների ազգ» անվանմամբ։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը կտևի «այնքան օր, որքան անհրաժեշտ լինի»։
ՑԱՀԱԼ-ը պնդում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրանի պաշար ունի՝ մի քանի ատոմային ռումբ պատրաստելու համար մի քանի օրվա ընթացքում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս «անխուսափելի վտանգի» դեմ։