կարևոր
1582 դիտում, 1 օր առաջ - 2025-06-12 09:56
Հասարակություն

«Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ». ՔՊ վարչությունում գլխավոր հարցը չի փոխվում. «Ժողովուրդ»

«Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ». ՔՊ վարչությունում գլխավոր հարցը չի փոխվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստի թեմաներից՝ կարելի է ասել գլխավորներից մեկը եղել է Կաթողիկոսի հեռացման հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության անդամները եւս մեկ անգամ պնդել են, որ Վեհափառին ու նրա շուրջ հավաքված հոգեւորականներին պետք է ամեն գնով թուլացնել, ու հանրային հնչեղության պետք է դարձնել Փաշինյանի հարցը՝

«Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ»:

ՔՊ վարչության գրեթե բոլոր անդամները պնդել են, որ ճնշումները պետք է շարունակել: Ու, ըստ մեր տեղեկությունների, ճնշումները կմեծանան բոլոր այն ընդդիմադիր ուժերի վրա, որոնք նախօրեին գնացել են օդանավակայան ու դիմավորել Գարեգին Բ-ին` հաջակցություն նրա:

ՔՊ-ականները կարծում են, որ տարբեր քաղաքական ուժեր փորձելու են այս հարցի առնչությամբ քաղաքական դիվիդենտներ շահել, իսկ դա առաջիկայում պետք է կանխել»։