կարևոր
2734 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 01:23
Հասարակություն

Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի․ եկեղեցուն հարվածելը՝ հարված է մեր ինքնությանը․ Սեյրան Օհանյան

Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի․ եկեղեցուն հարվածելը՝ հարված է մեր ինքնությանը․ Սեյրան Օհանյան

«Եկեղեցուն հարված հասցնելը հարված է մեր ինքնությանը․ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և թույլ չտա»,- այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար  Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ Եկեղեցուն հարված հասցնելը անհավատ մարդկանց քայլեր են։

«Ադրբեջանցիները դրսից այդքան չեն կարող պառակտել մեզ, որքան կարող են երկրի ներսում այս հարվածով պառակտել, դրա համար ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և պաշտպանի մեր Եկեղեցուն»,- ընդգծեց Օհանյանը։

Նշենք, որ  բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաներ, փորձագետներ եկել են օդանավակայան՝ դիմավորելու և իրենց աջակցությունը հայտնելու ԱՄԷ-ից Հայաստան վերադարձողՎեհափառ Հայրապետին։