|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
2025 թվականի հունվարից մինչև հունիս երկու պետական թռիչք է իրականացվել Երևանից դեպի Բաքու և հակառակ ուղղությամբ։ Այս մասին, ի պատասխան գրավոր հարցման, Sputnik Արմենիային հայտնել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«2025 թվականի ընթացքում մինչ օրս Երևան-Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել են 2 պետական չվերթ` տարբեր ժամանակահատվածներում օտարերկրյա պաշտոնատար անձանց տեղափոխման նպատակով՝ Բաքու-Երևան ուղղությամբ մեկ պետական չվերթ և Երևան-Բաքու ուղղությամբ մեկ պետական չվերթ», - ասված է պատասխան նամակում։
Նախարարությունից նաև նշել են, որ այդ թռիչքների մասին լրացուցիչ տեղեկություններ չունեն, քանի որ պետական թռիչքների թույլտվությունները տրամադրում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։