կարևոր
1282 դիտում, 5 օր առաջ - 2025-06-03 14:28
Աշխարհ

Հայ-ռուսական հարաբերությունները չեն բռնել «ուկրաինական» ճանապարհը, բայց կան նրբություններ

Հայ-ռուսական հարաբերությունները չեն բռնել «ուկրաինական» ճանապարհը, բայց կան նրբություններ
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջին առեւտրային եւ ներդրումային գործընկերը` տրամադրված լինելով շարունակել սերտ շփումները Երեւանի հետ անվտանգության հարցերի շուրջ, մայիսի 21-ին հայտարարել է Լավրովը` հայ գործընկերոձ հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես որեւէ պատճառ չեմ տեսնում Հայաստանի ուկրաինացման համար, - հատուկ նշել է ռուսական դիվանագիտության ղեկավարը` պատասխանելով համապատասխան հարցին: - Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր բարեկամը, Հայաստանը օրենքից դուրս չի հայտարարում ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը, օրինական իրավունքներից չի զրկում էթնիկ ռուսներին եւ նրանց, ովքեր պարզապես ցանկանում են խոսել ռուսերեն: Հայաստանում այս ամենն արգելող օրենքներ չեն ընդունվել, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայում»:

Իրոք, ռազմատնչ ազգայնականության եւ ռուսատյացության ծայրահեղական դրսեւորումները Հայաստանին հազիվ թե բնորոշ լինեն, եթե չհաշվենք առանձին մարգինալների էքսցենտրիկ չարաճճիությունները։ Այնուամենայնիվ, վերջին մի քանի տարիների որոշ միտումներ չեն կարող անհանգտսություն չառաջացնել:

Մեծ հաղթանակի ժառանգության վերագնահատում. «Հիտլեր-փրկարարի» գաղափարի ճանապարհին

Ուշադիր դիտորդներից չի վրիպել մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ՀՀ վարչապետի լարված-դժգոհ տեսքը: Հազիվ թե էքսցենտրիկ քաղաքական գործչին, ով ակտիվորեն խաղում էր «կեպիով իր տղայի» նոր կերպարը, բարոյահոգեբանական անհանգստություն էր պատճառում բացառապես Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ տրիբունայում հարեւանությունը: «Հայկական Ժամնակ» օրաթերթի նախկին խմբագրի ընդգծված ցուցադրական հակասովետիզմը, որին դեռ կանդրադառնանք, լիովին համապատասխանում է ինչպես իշխող քպ կուսակցության գաղափարախոսութայնը, այնպես էլ իշխանամետ լրատվամիջոցների տեղեկատվական քաղաքականությանը, որը վառ դրսեւորվեց հենց Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակի օրը:

Այսպես, մայիսի 9-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարության նախկին մամուլի քարտուղար, ներկայումս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային կից մարշալ Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտը գլխավորող ծրուն հովհաննիսյանը պատմել է այն մասին, որ նացիստական Գերմանիայի հաղթանակը կարող էր «ավելի օգտակար» լինել հանրապետության համար: Նրա խոսքով՝ Վոլգայում նացիստների ջախջախումը խանգարեց Գերմանիային գրավել Թուրքիան եւ դրանով ոչ ավել, ոչ պակաս, ստեղծել միասնական Հայաստան:

Իհարկե, նման տեսակի հեքիաթները ոչ մի փաստաթղթային հաստատում չեն գտնում, եւ այսպես կոչված «Անատոլիական գործողության» վաղանցիկ գաղափարը (1941 թ-ի սկզբին Վերմախտի կողմից գրավվելուց հետո Բուլղարիայից Թուրքիա եւ յանուհետեւ Սիրիա մտնելու հիպոթետիկ ծրագրերը) ի սկզբանե իրականացման ոչ մի շանս չուներ: Հայտնի է՝ պատերազմական շրջանում կանացի գեղեցիկ անուններով բազմաթիվ նախագծեր կային Վերմախտի մոտ, սակայն իր յուրահատուկ հայացքներով հայտնի քարոզիչը փորձում է գրավել դրանցից մեկը, այսպես կոչված, «Գերտրուդի օպերացիան», ավելին՝ գունավորելով այն աներեւակայելի գույներով` այդպիսով խաղալով հայ հասարակության մի մասի հույզերի վրա:

«Դժվար է նման արարքը գնահատել այլ կերպ, քան մեր հերոսական նախնիների հիշատակը պղծելու փորձ, որոնք թույլ չտվեցին իրագործել ԽՍՀՄ ժողովուրդների ստրկացման եւ ոչնչացման հիտլերյան ծրագրերը, ինչպես նաեւ փրկեցին մարդկությանը «շագանակագույն ժանտախտից»», – այսպես է բնութագրել Հովհաննիսյանի պատմվածքները Երեւանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի պաշտպանության նախարարին ուղղված նամակում: Հարկ է նշել՝ Հանրային հեռուստընկերության եթերում հնչել են նաեւ այլ հատվածներ, որոնք միտված են «վերաիմաստավորելու» հայ ժողովրդի ավանդը մեծ հաղթանակի գործում:

Հեռու ԽՍՀՄ-ից՝ Բալթյան-ուկրաինական ճանապարհո՞վ

Ի տարբերություն տարածաշրջանի հարեւանների՝ հազվադեպ բացառություններով հայ քաղաքական գործիչները արժանին էին մատուցում «երկրորդ» հանրապետությանը եւ նրա դրական ժառանգությանը: Կասկած չի հարուցում՝ Խորհրդային Միության կազմում գտնվելու ընթացքում, բոլոր սխալներով, դրամաներով ու ողբերգություններով հանդերձ, Հայկական ԽՍՀ-ն հասել է սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար հսկայական առաջընթացի: «Խորհրդային շրջանը մեր պատմության անբաժանելի մասն է: Անվտանգության եւ զարգացման ամենամեծ մակարդակը Հայաստանն ունեցել է հենց այդ ժամանակ», – նշում է «հայ ազգային կոնգրես» կուսակցութան փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Հենց խորհրդային Ժառանգությունն էր, որն իր տեսանելի արտացոլումն գտավ առաջին հերթին ժողովրդագրական ցուցանիշներում եւ բնակչության աճի մեջ (նույնիսկ չնայած Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հսկայական կորուստներին), որը թույլ տվեց ոչ միայն գոյատեւել, այլեւ հաջողություններ գրանցել արդեն հետխորհրդային Հայաստանին 1990-ականների ծանր իրավիճակում: Եվ ահա այսօր, երբ եղածը մոտ է սպառվելուն կամ արդեն սպառվել է, տպավորություն է ստեղծվում, որ նիկլորն ու իր թիմը պատրաստ են արդեն բացահայտորեն մերժել «սխալ» անցյալը` բալթյան-ւոկրաինական ոգով կառուցելով, մեղմ ասած, կասկածելի գաղափարական կառույցներ:

Հակառակ դեպքում մայիսի 28-ին Սարդարապատի դաշտում չէին հնչի «ԽՍՀՄ կայսերական քարոզչության» մասին դրոշմներ, որոնք իբր փորձում էին փորագրել անկախության ոգին, չէին լինի վերջին 450 տարիների պատմությունը չկրկնելու տարօրինակ կոչեր: Հիշեցնենք՝ Սարդարապատի հուշահամալիրը, 1918 թ-ի մայիսյան մարտերի վայրում Հայկական կորպուսի զորամասերի եւ ժողովրդական աշխարհազորի` Երեւան շարժվող թուրքական բանակի հետ, բացվել է 1968 թ-ի մայիսին` պատմական ճակատամարտի 50-ամյակին, յասինքն` նիկլորի կողմից այդքան չսիրված «կոմունիստական դիկտատուրայի «օրոք: Եվ նրա նշած «նվիրական «29 հազար 743 քառակուսի կիլոմետրը բաժին հասավ» երրորդ «Հանրապետությանն իր անմիջական նախորդից, մինչդեռ «Առաջին Հանրապետության» անհեռատես կառավարիչները, ընկնելով Սեւրի պայմանագրի եւ անգլիացիների ու ֆրանսիացիների անիրականանալի խոստումների ուրվականների միրաժների հետեւից, բառի բուն իմաստով մնացին կոտրած տաշտակի առջեւ: Նրանց ընտրած արկածախնդիր կուրսը օրինաչափ կերպով հանգեցրեց 1920 թ-ի հայ-թուրքական պատերազմում պարտությանը եւ քեմալականների կողմից պարտադրված Ալեքսանդրապոլի կաբալ պայմանագրի ստորագրմանը, որի բացասական հետեւանքները հաջողվեց չեզոքացնել Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման շնորհիվ:

Ի դեպ, հիշատակված իրադարձություններից 100 տարի անց` 2020 թ-ի սեպտեմբերին, թնդանոթները սկսեցին խոսել Լեռնային Ղարաբաղում, որը երեք տարի անց վերջնականապես անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հիշեցնենք, որ ավելի քիչ, քան 5 տարի առաջ, Տավուշի մարզում հուլիսյան բախումներից հետո, նույն Սարդարապատում շքանշաններ ու գեներալներ բաժանելով, խոսում էր այն մասին, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ ուժն է, իսկ Հայաստանին ու ԼՂՀ-ին ոչ ոք չի կարող որեւէ բան պարտադրել: Եվ ահա այսօր նույն քաղաքական գործիչը, ելույթ ունենալով նույն տղում, դե ֆակտո խոսում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պարտադրված ՛խաղաղ» օրակարգին դիմադրելու վնասակարության մասին, էլ չենք խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերացել է տարածաշրջանի քաղաքական քարտեզից` պաշտոնական Երեւանի լիակատար աջակցությամբ եւ հավանությամբ:

Հայտնի է՝ ավելի վաղ 7 տարվա ընթացքում բավականին բորբոքված «թավշյա հեղափոխության» առաջնորդը, լինելով դեռ տաբլոիդ լրագրող, կոչ էր անում «մոռանալ հերոսական նախնիներին», եւ պետք է խոստովանել, որ հաջորդականությունից եւ իրեն, եւ իր համախոհներին չես մերժի: Միայն թե, ինչպես ցույց է տալիս նույն Ուկրաինայի օրինակը, ստահոդ պատմվածքներն ուղիղ ճանապարհ են բացում դեպի նոր կորուստներ եւ դեպի հետագա ինքնաոչնչացում:

Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության պայմանագիրը նախաբա՞ն է ռուսական ռազմակայանի դուրսբերման համար

«Միայն մենք ինքներս կարող ենք լինել մեր անվտանգության երաշխավորը», որի ապահովումն «առաջին հերթին քաղաքական եւ դիվանագիտաան գործիքներն են, անմիջական հարեւանների հետ հարաբերւոթյունների կարգավորումը, հարեւանների, այլ ոչ թե հեռավոր երկրների հետ խաղաղության հաստատումը, այդ հիմքի վրա հավասարակշռված եւ հակակշռող արտաքին քաղաքականության վարումն ու դրանով ստեղծվող հնարավորությունները», - հայտարարել է դա իր «Սարդարապատի» ելույթում` նկատի ունենալով նախ եւ առաջ Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ հայ-թուրքական հարաբերությունների վերջնական կարգավորումը (Օսմանյան կայսրությունը որպես «առաջին Հանրապետության» հակառակորդ հիշատակելու բացակայությունը, որը ձգտում էր ոչնչացնել այն, նույնպես ինքնին ցուցադրական է եւ մտորումների տեղիք է տալիս): Մի քանի օր առաջ վարչապետը հայտնել էր մայր օրենքում փոփոխություններ նախաձեռնելու իր մտադրության մասին, եթե Սահմանադրական դատարանը չաջակցի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին: Հայ փորձագետներն անհիմն չեն համարում՝ նիկլորըսահմանադրական փոփոխություններ կատարելու միայն մեկ շանս ունի, եթե հանրաքվեն անցկացվի խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ, սակայն գործող օրենսդրությունը դա արգելում է:

Իշխող քպ  կուսակցությանը նկատելիորեն սաստկացած հանրային աջակցության պայմաններում պահանջվող փոփոխություններին հավանություն տալու հավանականությունը շատ ցածր է: Ի դեպ, եթե տարատեսակ մանիպուլյացիաների ու համադրությունների միջոցով իրադարձությունները զարգանան գործող իշխանության շահեկան սցենարով, ապա կարելի է ենթադրել՝ հաջորդ քայլը կլինի Հայաստանի տարածքից ռուս սահմանապահների, Գյումրիից 102-րդ ռազմաբազայի եւ Էրեբունիից ավիաբազայի վերջնական դուրսբերումը։

Ինչ է հաջորդելու

Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ ցուցադրաբար անտեսեց Բիշքեկում կայացած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որի մասնկիցները հաստատեցին 2026-2030թթ. ռազմական համագործակցության պլանավորմանը, զորքերի կառավարման հարցերի կատարելագործմանը եւ այլն վերաբերող փաստաթղթերը: մայիսի 27-29-ը Մոսկվայում կայացած անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը Հայաստանը ներկայացնում էր ոչ թե արմեն գրիգորյանը, այլ ընդամենը Մոսկվայում դեսպան Գուրգեն Արսենյանը:

Հունիսի 2-ին Գորիսում բացվում է Հայաստանի Սյունիքի մարզում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսությունը` Կարման Ապունցի գլխավորությամբ, ով տեղական ֆրանկոֆոն կենտրոնի տնօրենն է: Միեւնույն ժամանակ, վերը նշված արմեն գրիգորյանը հստակ հասկացնել է տվել՝ Հայաստանի հարավային շրջանում ռուսական հյուպատոսության ի հայտ գալ չի կարելի: Հաշվի առնելով ներկայիս դինամիկան` տպավորություն է ստեղծվում, որ որքան հեռուն գնա, այնքան ռուս-հայկական երկխոսությունը կորոշվի արտաքին մարտահրավերների առջեւ խոցելի ներկայիս տնտեսական կոնյունկտուրայով, մասամբ` մնացորդային մշակութային – հումանիտար կապերովՀնարավոր է՝ ներկա ժամանակներում ոմանց կարող է թվալ, թե դա լիովին բավարար է, սակայն Կովկասում անբարենպաստ միտումների խորացումը հղի է հերթական անակնկալներով, եւ պետք չէ ակնկալել, որ դրանք հաճելի կլինեն:

 

Անդրեյ Արեշեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի