Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հոգևորականները շարունակում են արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «մեր եկեղեցիները չուլանացված են»։
Մասնավորապես, Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է.
«Հայրենիքը շենացնել պարտավոր է ամեն ոք՝ բարոյապես և նյութապես: Իսկ այդպիսի գիտակցություն ձևավորվում ու զարգացվում է ընտանիքում, բայց մանավանդ՝ դպրոցում:
Հայրենիքի ժառանգության ամենամեծ մասն են կազմում հայ հավատքի կոթողները՝ սուրբ տաճարներն ու եկեղեցիները, որոնց ճանաչելիության և պահպանության սուրբ գործն էր նաև կյանքի կոչում հայոց դպրոցներում ավանդվող «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան…
Այսօր, երբ տկարացած է և տկարացվում է Ազգային ինքնություն և Հայրենիք ունենալու և պահպանելու, շենացնելու գիտակցությունն ու պատասխանատվությունը, ցավոք, տեսանելի ու լսելի կլինեն նման երևույթներ ու խոսքեր՝ ամենապարզ անձից մինչև ամենավերին պաշտոնյան:
Հայրենական կյանքի խնդիրներին որևէ անդրադարձ կարիք չունի նվաստ բնորոշումների և կրոնական զգացումներ վիրավորող արտահայտչաձևերի: Պետք է գիտակցել, որ Խորհրդային Հայաստանի ավարտից հետո, տասնյակ տարիներ և այսօր, եկեղեցիներն ու վանքերը վերանորոգվում կամ կառուցվում, բարեզարդվում ու պայծառանում են բացառապես Հայոց Եկեղեցու և հոգևորականության հայթայթած միջոցներով (որևէ պետական հոգածության մասին խոսք չկա, ի բաց առյալ այն եկեղեցիները, որոնք չեն վերադարձվել Հայոց Եկեղեցուն՝ մնալով պետական խնամքի ներքո):
Պետությունն ու պետական պաշտոնյան, մինչ որևէ խոսք ասելը, պետք էր լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք Եկեղեցին տակավին տարիներ առաջ բարձրաձայնել էր և այսօր էլ բարձրացնում է՝ ի շինություն Հայրենի երկրի և ի զորացումն ազգային կյանքի»: