|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Դժվար թե Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը նույնիսկ իր վատագույն երազում տեսներ, որ իր 55-ամյակը ադրբեջանական բանտում է դիմավորելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Բայց փաշինյանական իրականությունում նույնիսկ ամենաանհավանական ողբերգական սցենարներն են իրականանում:
Պատկերացնում եմ, թե ինչ ապրումների մեջ են Իշխանյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների ընտանիքներն ու հարազատները:
Պայքարի բոլոր փուլերում, ամենատարբեր կարգավիճակներում, Դավիթ Իշխանյանին մարդիկ առաջին հերթին ընդունել են որպես ազնիվ և արդար հայի, ով նույնիսկ ամենաբարդ քաղաքական իրավիճակներում հանդես է եկել իր ընկալելի դիրքորոշումներով և վարքագծով:
Ծնունդդ շնորհավոր ընկեր Իշխանյան!
Համբերություն և ամուր կամք Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին և նրանց ընտանիքներին»,- գրել է նա։