կարևոր
1966 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-26 21:54
Հասարակություն

Քննիչը ո՛չ զինվոր է, ո՛չ էլ պարեկ․ Կոչուբաև

Քննիչը ո՛չ զինվոր է, ո՛չ էլ պարեկ․ Կոչուբաև

Երբ քննիչը դադարում է մտածել, արդարադատությունը դադարում է գործել: Այս մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Այսօր քննչական մարմնի ղեկավարը շարել է քննիչներին՝ ոստիկանական տիպի շարահրապարակային ձևաչափով։ Բայց քննիչը ո՛չ զինվոր է, ո՛չ էլ պարեկ․ նրա աշխատանքը քննելն է, վերլուծելը, փաստեր հավաքելը՝ ոչ թե ցուցադրական զեկուցումներ տալը։

Քննչական կոմիտեն իրավական մտածողություն պահանջող, մասնագիտացված կառույց է։ Իսկ այս տեսարանը՝ «ուղիղ շարքով կանգնած, զեկուցում ընդունող» ոճով, խեղաթյուրում է քննիչի դերն ու էությունը։

Նման կերպարայնացմամբ ոչ միայն խարխլվում է քննիչի պրոֆեսիոնալ անկախության ընկալումը, այլև հասարակության աչքում նա այլևս չի տարբերվում շարքային պարեկից (վատ բան չկա պարեկ լինելու մեջ, բայց ամեն համազգեստ հագնող մարդու չպետք է վերաբերվել այսպես)։ Եվ սա ավտորիտար շերտավորման խնդիր է։

Այսպես շարելով քննիչներին՝ նրանցից փորձում են դարձնել ենթարկվողներ, ոչ թե մտածողներ։ Բայց երբ քննիչը դադարում է մտածել, արդարադատությունը դադարում է գործել։

Քննչական կոմիտեն պետք է կառուցվի ինքնուրույնության ու մտածողության հիմքի վրա, ոչ թե հրամայական կարգապահության»,- գրել է նա: