|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր իր գործունեությունն է դադարեցնում «Կալանք տվող դատարանը»: Դատաիրվական հերթական ռեֆորմի բարեհաջող տապալումից հետո կայացվեց դատաիրավական այս մուտացիան վերացնելու քաղաքական որոշում: Այս դատարանի գործունեութունը որակում եմ խայտառկ ցածր որակի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Տեսանք ամեն ինչ այստեղ. ակնհատ ապօրինի կալանքներ, դրանց երկարացումներ, ծայրահեղ ցածր ստանդարտի կիրառմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլատրում, կալանքի ֆետիշ, կալանքի մերժման նորմի ինստիտուցիոնալ մոռացություն, քաղաքական գործերով հպատակություն և իրավական բազմաթիվ արատներ: Ամենացավալին այս պատմության մեջ իրավունքի այլասերումն էր, դրա իջեցումը քաղաքական շրջանակների կամքի մակարդակի: Այս դատարանի գործունեությունը այնքան խորը գաղափարական վակում է առաջացրել, որ դրա հետևանքները տևական ժամանակ բարդ է լիենլու հաղթահարել: Այս ամենի հետ մեկտեղ ինձ այդքան էլ չի ուրախացնում կալանքատուների դատարանի փակումը, քանի որ սա մեզ վերադարձնում է մացոաբանության տիրույթ: Չմոռանանք, որ «սվորական դատարններում» կան մնացականմարտիրոսյաններ, ովքեր կալանքատվության ասպետներն են:
Հ.Գ. Հայցում եմ բոլոր բարեխիղճ դատավորների ներողամտությունը, խոսքս վերաբերում է համակարգային խնդիրներին և որևէ ձևով չի արժեզրկում Դատավորի կարգավիճակի համար մարտնչող անհատների վաստակը»։