|
Փոխարժեքներ
10 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին մարզական զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործկոմը հաստատել է գեղասահորդների տեղափոխությունը Հայաստանի հավաքական: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
Որոշումն ընդունվել է գործկոմի նիստում, որը տեղի է ունեցել մայիսի 13-ին՝ Մոսկվայում: Այժմ մարզիկները պետք է ելույթների թույլտվություն ստանան Չմշկորդների միջազգային միությունից (ISU):