|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականացվել է ապօրինի և միջազգային սկզբունքներին ոչ համահունչ, որովհետև դա ոչ թե սահմանազատում և սահմանագծում է, այլ հակառակորդի կողմից պարտադրված հատվածում միակողմանի զիջումներ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Հայաստանի ինքնիշխան տիրապետության տակ գտնվող տարածքից հանձնվել են տարածքներ և փոխարենը ոչ մի բան չեն ստացել։ Տավուշի մարզում, մենք ունենք նաև հողատարածքներ, օրինակ Բերքաբեր գյուղից, որից ոչ մի մետր Հայաստանին չի հանձնվել: Չեն պաշտպանվել նաև այն բոլոր սկզբունքները, որոնք ներառված են ԵԱՀԿ քարտուղարության համապատասխան գրության մեջ, որ իրենք ներկայացրել են 2017 թվականի դեկտեմբերին: Օրինակ, որ ապագա սահմանը չի կարող լինել լարվածության առիթ, ուժի չկիրառման, տեղում ապրող ժողովուրդների բոլոր իրավունքների պահպանման»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Եթե հայկական կողմը զիջել է, այսպես ասած, «սահմանազատում, սահմանագծում» է իրականացվել, ինչու՞ որևիցե մեկ այլ հատվածում Ադրբեջանը որևիցե մի զիջում չի իրականացնել, թեկուզ նույն այդ Կիրանցի, Բերքաբերի հատվածում, որովհետև 800 հեկտարից ավել մենք տարածքներ ունենք: Այսինքն սա միակողմանի զիջում է»,- նշեց նա:
Մանրամասան՝ տեսանյութում