Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Իմփիչմենտ. իրավական գործիք թե՞ քաղաքական շոու» վերտառությամբ հոդվածում գրում է․
«Իմփիչմենտը պետական բարձրագույն պաշտոնյաների նկատմամբ նախատեսված բացառիկ իրավական գործընթաց է, որը նպատակ ունի պաշտպանել սահմանադրական կարգը և ապահովել պետական պատասխանատվությունը: Այն կիրառվում է այն դեպքում, երբ պաշտոնյան մեղադրվում է ծանր հանցագործությունների, սահմանադրության խախտման կամ այլ լուրջ ծառայողական հանցանքների մեջ։
Ե՞րբ է իմփիչմենտ իրականացվում
Իմփիչմենտի գործընթացը մեկնարկում է բացառապես այն ժամանակ, երբ կա բավարար իրավական և փաստական հիմք՝ պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու համար։ Սա պետք է լինի հիմնավորված, ապացույցներով ապահովված և զերծ անձնական կամ քաղաքական շարժառիթներից (մեր դեպքում փաստական հիմքեր առկա են)։
Ընթացակարգը՝ փուլ առ փուլ
1․Ազգային ժողովի պատգամավորների որոշակի թվաքանակի նախաձեռնությամբ սկսվում է իմփիչմենտի գործընթացը (մեր դեպքումնչունենք, քանի որ ՔՊ պատգամավորների մի մասն էլ պետք է կողմ քվեարկի, ինչն, առնավազն, իրատեսական չի)։
2․Ստեղծվում է քննիչ հանձնաժողով, որը ուսումնասիրում է ներկայացված հիմքերը և եզրակացություն տալիս։
3․Եզրակացությունը դրվում է քվեարկության։ Եթե բավարար թվով պատգամավորներ կողմ են լինում, հարցը կարող է փոխանցվել Սահմանադրական դատարան (կամ այլ պատկան մարմին՝ ըստ սահմանադրական կարգավորումների)։
4․Վերջնական որոշմամբ պաշտոնյան կարող է հեռացվել պաշտոնից։
Ինչու է իմփիչմենտի գործընթացը արհեստական, երբ չկա բավարար թվով պատգամավորներ
Իմփիչմենտը իրավական լուրջ մեխանիզմ է, որը չի կարող իրականացվել միայն քաղաքական հայտարարությունների կամ շոուների միջոցով։ Եթե գործընթացն սկսվում է այն պարագայում, երբ ի սկզբանե ակնհայտ է, որ չկա բավարար թվով պատգամավոր՝ անհրաժեշտ որոշումը կայացնելու համար, այդ գործընթացն այլևս չի ծառայում իր իրական նպատակին։ Դա վերածվում է պարզ քարոզչական արշավի, որն ուղղված է հանրության մեջ տրամադրություններ ձևավորելուն, բայց ոչ՝ իրավական պատասխանատվություն ապահովելուն։ Այլ կերպ ասած՝ «իմփիչմենտ» անվանումով սկսված նման գործընթացներն իրականում դատապարտված են ձախողման՝ իրավական լրջություն չունենալու պատճառով։
Սակայն ամենամեծ վնասը այլ տեղում է.
Այսպիսի արհեստական իմփիչմենտները կոտրում են հանրության վստահությունն ու հավատը քաղաքական գործընթացների և իշխանափոխության իրական հնարավորության նկատմամբ։ Հասարակության մեջ ձևավորվում է հիասթափություն, անվստահություն և զգացողություն, որ փոփոխությունները անհնարին են։ Եվ հենց սա է այն հիմնական նպատակն ու հետևանքը, որին այսօր ձգտում են նախաձեռնողները՝ ոչ թե իրական փոփոխություն բերել, այլ հասարակությանը ավելի հիասթափված և կասկածամիտ դարձնել։
Իրավաբան Ալեքսանդր Կոչուբաև
03.05.2025 թ.