|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը գնահատել է Ուկրաինայում հրադադարի մասին Պուտինի հայտարարությունը, հայտնում է Reuters-ը։
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «շատ խոստումնալից հայտարարություն է արել, թեև այն ամբողջական չէր»:
Նա նշել է, որ պատրաստ է խոսել ՌԴ նախագահի հետ՝ հանուն հրադադարի հաստատման։
«Հուսով եմ, որ Ռուսաստանը ճիշտ կվարվի»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ մարտի 13-ին, իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։
«Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց ելնում ենք նրանից, որ այդ դադարեցումը պետք է լինի այնպիսին, որ հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և վերացնի այս ճգնաժամի սկզբնական պատճառները»,- շեշտել է Պուտինը։