|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 10-ին տեղի է ունենալու Փաստաբանների Ընդհանուր ժողով, որի արդյունքներով ձևավորվելու է Փաստաբանների պալատի գործադիր մարմնի՝ Պալատի խորհրդի կազմը, ինչպես նաև քվեարկության է դրվելու՝ իրավասու պետական մարմինների կողմից իրականացվող, մարդու իրավունքների պաշտպանության համակարգը խաթարող և փաստաբանական համայնքի նկատմամբ խտրական հարկային քաղաքականության կիրառումը դատապարտող հայտարարությունը:
Փաստաբանների պալատից հայտնում են, որ նույն օրը, փաստաբաններն իրականացնելու են բողոքի ակցիա «գործադուլ»՝ հրաժարվելով պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Փաստաբանները պահանջում են ՀՀ կառավարությունից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, հատկապես անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից: