|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փետրվարի 6-ին, ժամը 16:02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ գյուղի շրջանաձև խաչմերուկի տներից մեկում տեղի է ունեցել գազի պայթուն. կան տուժածներ: Հայտնւմ են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի Գործարանային փողոցի տներից մեկում 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Տուժել է տան երեք բնակիչ՝ Է․ Ա․-ն (ծնված 2007 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1976 թ․) և Թ․ Խ․-ն (ծնված 1969 թ․), ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը։ Պայթյունի հետևանքով վնասվել են տան պատուհանները և դռները։