|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ Ազգային Ժողովում պատգամավորներից մեկի այն հարցին, թե հնարավոր է արդյոք անասնաբույժերին վերապատրաստումների ուղարկել, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքել է, որ նախարարությունը ծրագիր է իրականացնում գյուղակադեմիայի հետ, թրեյնինգի ծրագիր է, մի քանի ամիս վերապատրաստվում են և վկայական են տալիս:
Yerkir.am-ին ագրարային համալսարանից ասացին, որ նման ծրագիր ուղղակի չկա:
Ստացվում է, որ ոլորտի պատասխանատուին կամ խաբել են, կամ ինքը չի տիրապետում իրերին և ապատեղեկատվություն է տարածում: