Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-08-08 14:24
Մշակույթ

Մայր Աթոռն է ստո՞ւմ, թե՞ Մշակույթի նախարարությունը /տեսանյութ/

Մայր Աթոռն է ստո՞ւմ, թե՞ Մշակույթի նախարարությունը /տեսանյութ/

«Չենք լռելու» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել եւ հիշեցրել Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի տնօրեն Վահրամ Մելիքյանի տված հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը, որտեղ հայտարարել էր, թե Ժամանակին Վեհափառ Հայրապետը դիմում էր կատարել Հուշարձանների պահպանության գործակալություն, որպեսզի այնտեղ պատրաստվեն պատմա-մշակութային կարեւորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները եւ փոխանցվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` դրանց հիման վրա հայթայթելու անհրաժեշտ միջոցները, սակայն առ այսօր այդ դիմումին ընթացք չի տրվել:

«Չենք լռելու»-ն խնդրանքով դիմել է Մշակույթի նախարարությանը, ում ենթակայության տակ է գտնվում Հուշարձանների պահպանության գործակալությանը, պարզելու Կաթողիկոսի խնդրանքը և այն ժամանակվա նախագահի հանձնարարականը չկատարելու պատճառը:

Այստեղից էլ տեղեկացրել են, որ նշյալի վերաբերյալ որեւէ գրություն կամ հանձնարարական չի եղել:

«Ակնհայտ է, որ կա՛մ Մշակույթի նախարարությունը, կա՛մ Մայր Աթոռի ներկայացուցիչն ակնհայտորեն ստում է` հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանման հարցին նայելով մատների արանքով»,- եզրակացրել են «Չենք լռելու» նախաձեռնության երիտասարդները:

Նրանք նաեւ հիշեցնում են, որ այս «տուն-տունիկին» զուգահեռ, Հայաստանի ողջ տարածքում շարունակում են անտերության մատնված «ինքնաոչնչացվել» մեր հնադարյա սրբավայրերը: Ստորեւ ներկայացնում ենք «Չենք լռելու»-ի պատրաստած տեսանյութը: