|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 23-ին ԱՄՆ-ում կհանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի գրասենյակին։
Իսրայելի վարչապետը հուլիսի 22-ի երեկոյան կմեկնի ԱՄՆ, իսկ հաջորդ օրը նախատեսված է հանդիպում Բայդենի հետ։ Ըստ հրապարակման՝ Նեթանյահուն ավելի վաղ պետք է հանդիպեր Բայդենի հետ, բայց այցը կարող է հետաձգված լինել՝ ԱՄՆ նախագահի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով։
Հուլիսի 5-ին The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել է, որ Բայդենը ճնշում է գործադրել Իսրայելի վարչապետի վրա՝ Գազայում հրադադարի մասին համաձայնագիր կնքելու համար։