|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փարիզում նոյեմբերի 11-ին. հայտնում է РИА Новости-ն` Իսրայելի ԱԳՆ-ին հղումով: Հանդիպման ձևաչափը դեռ հայտնի չէ:
Նշենք, որ ղեկավարները Փարիզում կլինեն` Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու:
Հավելենք նաև, որ ռուս-իսրայելական հարաբերությունները փոքր-ինչ լարվել են այն բանից հետո, երբ Սիրիայում իսրայելական գործողությունների արդյունքում խոցվել էր ռուսական օդանավ, զոհվել էր 15 մարդ: