|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին քրդական գործոնի կիրառմամբ Սիրիան մասնատելու ձգտման մեջ. հայտնում է РИА Новости-ն:
«Վերջին օրերին Նեթանյահուն շատ անհանգստացած է, քանի որ ցանկանում էր ահաբեկիչների միջոցով մասնատել Սիրիան, սակայն այժմ տեսավ, որ այդ ծրագրերը չեն կարող իրականություն դառնալ: Ինչպես տեսնում եք` Իսրայելը սկսել է սևացնել մեր նախագահին»,- ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյաուն Թուրքիայի նախագահին «ազգայնական դիկտատոր» է անվանել, որն «Իսրայելի մոլուցքով է տարված»: Երկու երկրներիառաջնորդները պարբերաբար «փոխհրաձգության» մեջ են ներքաշվում, որի առիթ է պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական սրացումը: