|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդցի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաշուկջիին կարող են սպանած և մասնատած լինել Սաուդյան Արաբիայի դեսպանատանը: Այդ մասին գրում է Газета.ру-ն` մեջբերելով միջազգային և թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունները:
Ըստ CNN-ի տեղեկությունների՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններն այժմ զեկույց են պատրաստում, որում պատրաստվում են խոստովանել, որ Խաշուկջիի մահվան պատճառն «անհաջող հարցաքննության» արդյունք է:
Թուրքիան լրագրողի սպանության մեջ մեղադրում է սաուդցի գործակալներին: Daily Sabah-ը գրել է, որ լրագրողի անհետացման օրը Թուրքիայի մայրաքաղաք են ժամանալ Սաուդյան Արաբիայի 15 քաղաքացիներ:
The New York Times-ը հղում է արել բարձրաստիճան թուրք պաշտոնյաների շրջանում աղբյուրի, որը հայտնել է, որ լրագրողին սպանել են հյուպատոսության շենքի ներսում, իսկ հետո մարմինը մասնատել սղոցով ու մաս-մաս դուրս բերել տարածքից:
Ըստ The Washington Post-ի` իրենց լրագրողն անձնական հաշիվներ է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ:
Habertürk-ն էլ հայտնում է, որ սաուդցի լրագրողի մարմինը կարող էին ոչնչացնել թթվային լուծույթի մեջ: