|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի անհետացմանը և հնարավոր սպանությանը:
Երեկ իրանական սոցցանցերում հրապարակվել են մասնատված մարմնի սարսափելի կադրեր, և կա վարկած, որ կադրերում հենց Խաշուկջին է:
Ամերիկյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Խաշուկջիի մահվան մեջ կարող էր հետաքրքրված լինել թագաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալմանը, ում հետ նրանք տարաձայնություններ են ունեցել:
Daily Sabah-ը գրում է, որ Էր Ռիադի հայտնի քննադատ Խաշուկջին թագավորության կառավարության կողմնակիցն էր, սակայն փոխել է իր դիրքորոշումը այն բանից հետո, երբ 2017-ին Սալմանը դարձավ թագաժառանգ արքայազն:
Независимая газета-ն, իր հերթին, հայտնում է, որ Սալմանը առաջարել է Խաշուկջիին` մոռանալ տարաձայնությունների մասին և իր խորհրդականը դառնալ, սակայն լրագրողը հրաժարվել է: