|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիին պատահաբար խեղդամահ են արել խուճապի ժամանակ: Այդ մասին գրում է Reuters-ը՝ սաուդյան կառավարությունում բարձրաստիճան աղբյուրի հղումով. տեղեկացնում է РИА Новости-ն:
Ըստ աղբյուրի` նրան չեն ծրագրել սպանել: Թագավորությունը Թուրքիա է ուղարկել 15 մարդու, որոնք պետք է Խաշուկջիին համոզեին տուն վերադառնալ: Հանդիպման ժամանակ նրանք սկսել են սպառնալ նրան, խոստացել առևանգել: Լրագրողը դիմադրություն է ցույց տվել, օգնություն կանչել, ինչից գործակալները սկսել են խուճապի մատնվել: Խաշուկջիին փորձել են լռեցնել` բերանը փակելով, սակայն չափն անցել են:
Սխալը թաքցնելու համար մարդասպանները նրա մարմինը փաթաթել են գորգի մեջ, դուրս բերել շենքից հյուպատոսական մեքենայով և փոխանցել տեղացի համախոհի՝ Ստամբուլի բնակչի: