|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Պերուի հարավում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է եղել։ Ըստ CCN-ի՝ ցունամիի վտանգ չկա:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGC) տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաքից մոտավորապես 600 կմ հարավ, 28 կիլոմետր խորության վրա։
Ատիկիպայի որոշ բնակիչներ սոցցանցերում հայտնել են, որ իրենք զգացել են շատ ուժեղ և տևական երկրաշարժ, որի պատճառով մահճակալները ցնցվել են։
Վարչապետ Գուստավո Ադրիանզենը հայտնել է, որ երկրաշարժից հետո ոչ մահվան դեպք չի գրանցվել։
Խաղաղօվկիանոսյան ցունամիի նախազգուշացման կենտրոնն (PTWC) ի սկզբանե նախազգուշացրել է Պերուի որոշ ափամերձ տարածքների երկայնքով ցունամիի «հնարավոր» 1-3 մետր բարձրության հասնո ալիքների մասին: Սակայն նախազգուշացումը հետագայում չեղարկվել է: