|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եղել է պայթյուն, բռնկվել է հրդեհ։ Այս պահին արվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ, որ կրակը չտարածվի։ Դեպքի վայրում լրագրողներին ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Տեղում աշխատում է 30-ից ավել մարտական հաշվարկ, իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, և այս պահին էլ կա պայթյունի վտանգ,- ասաց ՆԳՆ խոսնակը։
Հիշեցնենք՝ Երևան-Սևան ավտոճանապարհին ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես ՆԳՆ-ն էր հայտնել հունիսի 6-ին`ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։