|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ակնհայտ է, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանը ամեն քայլ ձեռնարկելու է սահմանային լարվածությունը մեծացնելու և հնարավոր ագրեսիվ քայլերի գնալու նպատակով։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։
«Այս գործողությունները կարող են մի կողմից որպես «ծառայություն» մատուցվել Մոսկվային, մյուս կողմից՝ հարցականի տակ դնել արևմուտքի հեղինակությունը տարածաշրջանում։
Ադրբեջանը նպատակ ունի ցույց տալ, որ արևմուտքի ներգրավվածությունը բերում է ագրեսիաների և լարվածության։ Հենց այդ նպատակով էլ սրում է սահմանային իրավիճակը։
Սա ճիշտ այն պահն է, որ արևմուտքը ցույց տա իր հստակ քաղաքականությունը և զսպման մեխանիզմները Ադրբեջանին հնարավոր ագրեսիվ գործողություններից հետ մղելու հարցում»։