|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Խաղաղաության խաչմերուկը» չափազանց կարևոր է,-նման գնահատական է տվել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն՝ ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ Արարատ Միրզոյանն իրեն ծանոթացրել է հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչը, ըստ ղազախ նախարարի, շատ կարևոր է երկու երկրների և նրանց հայտարարած նպատակների համար։
«Որպեսզի Միջին միջանցքը վերջապես օգտագործի իր ամբողջ պոտենցիալը»,- նշել է նախարարը՝ հատկապես ընդգծելով այդ իմաստով Ղազախստանի համար Հայաստանի կարևոր աշխարհագրական դիրքը։
Հիշեցնենք, որ Միջին միջանցքը Եվրոպան միացնում է Ասիայի հետ։ Ներկայում երթուղին անցնում է Թուրքիայով, Վրաստանով, Ադրբեջանով եւ այնուհետեւ՝ դեպի Միջին Ասիա։ Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջում են «միջանցք» Սյունիքի մարզով։ Հայաստանը պատրաստ է բացել հաղորդակցությունները, եթե նույնն անի Ադրբեջանը, ինքնիշխանության, հավասարության և փոխադարձության հիման վրա։ Ադրբեջանը պահանջում է միջանցք տրամադրել առանց հայկական կողմի որևէ մաքսակետի և վերահսկման։