|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հունվարի 15-ից մետրոյի երթևեկելի գիծ դուրս կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի Մետրոպոլիտենը։
«Այս պահին երթևեկելի գծում աշխատում է 3 հատ երեք վագոնանի շարժակազմ։ Ս.թ. հունվարի 15-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նաև նշվում է, որ Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 272 հազար 159 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2648 շարժակազմ, որից 456-ը՝ երեք վագոնանի, 1283-ը՝ երկու վագոնանի և 908-ը՝ մեկ վագոնանի։
2023 թվականի ընթացքում Երևանի մետրոպոլիտենը փաստացի տեղափոխել է 29 մլն. 587 հազար 108 ուղևոր։