24 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 415.63 |
GBP | ⚊ | 481.74 |
GEL | ⚊ | 145.81 |
RUB | ⚊ | 4.18 |
USD | ⚊ | 390.04 |
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով նախարարը օրեր առաջ ամփոփել է Հայաստանում ԵՄ դիտորդների երկամսյա առաքելության ավարտը։ Չեք հավատա, թե ինչ է բացահայտել Ջոզեֆ Բորելը։ Համացանցը ցնցված է.
«Ապացուցվել է, որ եվրոպական 40 դիտորդների («monitoring experts») տեղակայումը արդյունավետ էր և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության կառուցմանը»*
Դասականի ասած. «Իյա, իրո՞ք»։
Ինչպե՞ս է ապացուցվել արդյունավետությունը. Ադրբեջանի մշտական գնդակոծումներո՞վ։ Ո՞վ է ապացուցել, չլինի՞ Նիկոլը
Բայց ամենացինիկ սուտն, իհարկե, վստահություն կառուցելու մասն է։ Ո՞ւմ և ո՞ւմ միջև է վստահությունը կառուցվել։ Ինչպե՞ս է արտահայտվել այդ վստահությունը։
Մեկ սրանց «կառուցած» մետրոյի կայանները, մեկ էլ եվրոպացիների «կառուցած» վստահությունը...
* Սկզբնաղբյուրում. «The deployment of 40 European monitoring experts has proved to be effective and contributed to building confidence in an unstable situation».
Լրիվ #նորլեզ...»: