|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ մտադիր է երկուշաբթի օրը միության երկրների արտգործնախարարների հանդիպմանը քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հետ կապված իրավիճակը, որը նա մտադիր է ներկայացնել այս շաբաթ ԵՄ գագաթնաժողովում, փոխանցում է РИА Новости-ին։
«Մենք կներկայացնենք Ուկրաինայի անվտանգության պարտավորությունների շուրջ իրավիճակը, որը ես պետք է ներկայացնեմ Եվրոպական խորհրդին այս շաբաթվա վերջ։ Նախարարները կքննարկեն, թե ինչպես պետք է գործենք՝ ուժեղացնելու մեր աջակցությունը», - ասել է Բորելը:
Նա պարզաբանել է, որ իր գրասենյակի ներկայացուցիչները նախկինում մեկնել են Կիև, որտեղ իրենց առաջարկներն են ներկայացրել Ուկրաինայի ղեկավարությանը։
«Այժմ եկել է ժամանակը, որպեսզի ներդնենք մեր բոլոր հնարավորությունները՝ օգնելու Ուկրաինային»,- հավելել է նա։