| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  8 տարի առաջ - 2017-05-30 15:04
            8 տարի առաջ - 2017-05-30 15:04  
         
                
            Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը դեռևս չի նշանակում, որ այն արդյունավետ է գործելու. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
«Մարմնի ստեղծումը դեռևս չի հաստատում դրա արդյունավետ գործման երաշխիքները: Պետք է լինի քաղաքական կամք, և այս մարմնի ստեղծումն արդեն այն մասին է խոսում, որ առաջ ենք գնում կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների ճշտության տեսակետից»,- նշեց նա:
Կոստանյանի խոսքով՝ հակակոռուպցիոն ամենաարդյունավետ մարմինը գործում է Ռումինիայում: «Եթե դրա օրինակը ֆորմալ կիրառվի Հայաստանում, դա դեռ չի նշանակում արդյունավետություն, բայց վստահ եմ, որ այս մարմնի ինստիտուցիոնալ անկախության երաշխիքներն այնքան կլինեն, որ մենք արդյունավետ կկարողանանք պայքարել կոռուպցիայի դեմ»,- ասաց նա:
Խոսելով հակակոռուպցիոն մարմնում ընդդիմության ներկայացվածության մասին` Կոստանյանն ասաց, որ այստեղ ոչ թե կարևոր է ընդդիմության ներկայացուցիչների թիվը, այլ այն, որ դրանում ընդգրկված յուրաքանչյուր մարդ կարողանա արդյունավետ գործել և համապատասխանի որոշակի չափանիշների: Կոստանյանի բնորոշմամբ՝ պարտադիր չէ մարմնում ընդգրկված լինեն ընդդիմադիր գործիչներ, որպեսզի այն սկսի ընկալվել որպես անկախ և արդյունավետ մարմին:
«Այդ մարմնի անկախությունն ու դրա վերաբերյալ հասարակական ընկալումը մենք ունենալու ենք դրա գործունեության արդյունքում, այլ ոչ թե մենակ նրա համար, որ եթե ընդդիմությունն առաջարկել է այդ ներկացուցիչներին, ուրեմն հրաշալի անկախ մարմին ունենք»,- ասաց նա: