|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Ավելի քան 30,000 երեխաներ և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս է՝ գտնվում են շրջափակման և ավերակների մեջ։ Փակված լինելով իրենց հայենիքում՝ նրանք գտնում են սովի և հումանիտար ճգնաժամի շեմին՝ զրկված լինելով կենսական դեղորայքի, ուտելիքի և այլ անհրաժեշտ իրերի հասանելիությունից։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
«Սովից մահացող մարդկանց սիրտ ճմլող իրականությունը աղետ է, որը անհապաղ քայլեր է պահանջում: Երեխաներին այս պատերազմի դադարեցումն է հարկավոր, որպեսզի սկսեն բուժվել և վերականգնվել:
Լաչինի միջանցքով պետք է ապահովվի սկզբունքային և անարգել հումանիտար հասանելիություն»,- գրել է նա։