|
Փոխարժեքներ
05 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»-ի խորհուրդը պատրաստվում է Արցախում մարզային այցելություններ սկսել, որպեսզի արցախցիներին իրազեկեն ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին եւ հորդորեն, որ չպետք է ձեռնունայն նստել ու սպասել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումներին։
Մարզային այցերին մասնակցելու է նաեւ Ռուբեն Վարդանյանը, ճակատի վերջնանպատակն արցախցիներին ոտքի հանելն է, որը, ամենայն հավանականությամբ, կդրսեւորվի մեծ հանրահավաքի տեսքով։ Իսկ թե չսպասելու եւ գործողություններ նախաձեռնելու տակ ինչ նկատի ունեն, մեզ չհաջողվեց պարզել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում