04 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 450.73 |
GBP | ⚊ | 520.29 |
GEL | ⚊ | 160.2 |
RUB | ⚊ | 4.31 |
USD | ⚊ | 429.14 |
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում Բայրամովն ու Կլաարը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, միջազգային գործընկերների, այդ թվում ՝ Եվրամիության միջնորդությամբ անցկացվող բանակցությունների ընթացիկ վիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և հայտարարում է, որ ապագայում ջանք չի խնայի այդ ուղղությամբ երկու երկրների քաղաքական ղեկավարության միջև շփումները շարունակելու համար: