|
Փոխարժեքներ
23 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կներկայացնի Ռուսաստանը Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է Ինտերֆաքսը։
Նրան հարցրել են, թե արդյոք որոշում է կայացվել, թե ով կներկայացնի Ռուսաստանը արարողությանը։
«Այո, Վյաչեսլավ Վիկտորովիչ Վոլոդինը»,-պատասխանել է նա։
Էրդողանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ շաբաթ օրը՝ հունիսի 3-ին։