|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի՝ ներկայում Բաքվի օկուպացիայի ներքո գտնվող Քաշաթաղի շրջան (Լաչին) կատարայցի այցի ժամանակ ասել է, որ Արցախի բնակչությունը «պետք է ենթարկվի Ադրբեջանի օրենքներին»:
«Ձեր գիրքը փակված է, «Միացում»-ի գիրքը փակված է, անջատողականության վերջը եկել է, անկախության երազանքները, ինչպես կարգավիճակը, ի չիք են դարձել», – ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ արցախահայության համար մնացած «միակ ճանապարհը» «Ադրբեջանի օրենքներին ենթարկվելն է, Ադրբեջանի հավատարիմ, նորմալ քաղաքացի դառնալը, «պետական ատրիբուտները» աղբարկղը նետելը և խորհրդարանը ցրելը»։
«Մենք հավատում ենք, որ իրենք կհասկանան, կգան ու քայլ կանեն, որ ապրեն Ադրբեջանի դրոշի տակ։ Մենք սպասում ենք սրան։ Ուստի մենք այլ քայլ չենք անում, և կարծում եմ, որ վերջին երկուսուկես տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները պետք է արթնացնեն նրանց, արթնացնեն երազանքներից»,- ասել է Ալիևը: