27 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.29 |
GBP | ⚊ | 485.57 |
GEL | ⚊ | 145.08 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.08 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Մենք գրել ենք, որ Սոթքի հանքի փակվելը բացասաբար է անդրադարձել նաեւ «Գեոպրոմայնինգ» ընկերությանը պատկանող Արարատի ոսկու արդյունահանման կոմբինատի վրա, որի 400 աշխատողների կեսից ավելիին պատրաստվում են ազատել աշխատանքից։ Մենք տեղեկացանք, որ աշխատակիցներին արդեն ծանուցել են, որ հունիսի 15-ից չեն աշխատելու։
Կոմբինատի աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ ղեկավարությունը պատճառաբանել է, թե արտադրական ծավալների անկում է եղել, եւ հայտնի չէ՝ ինչ է սպասվում առհասարակ կոմբինատին։ Քանի որ Սոթքի բաց հանքավայրը շուրջ երկու ամիս է՝ չի աշխատում, պրոցեսը շղթայական ռեակցիայով տարածվել է ընկերության մյուս կազմակերպությունների եւ սպասարկող ծառայությունների ու մատակարարների վրա։ Սա նշանակում է, որ բացի Սոթքի մոտ 800 աշխատողից, 200-ից ավելի աշխատող էլ Արարատում կհամալրի գործազուրկների բանակը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։